Լրահոս

01.08.2013 16:45


Արգիշտի Կիվիրյանին ազատ են արձակել

Արգիշտի Կիվիրյանին ազատ են արձակել

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանության Կենտոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել: Նա այնտեղ է գտնվել շուրջ 3 ժամ։

Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները փորձում էին Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 7–րդ օրը նստացույց հայտարարածների համար վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունն արգելեց։ Ոստիկանների և ակտիվիստների միջև բախում է տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկաններին հաջողվել է «առևանգել» երկու վրանները և թաքցնել ոստիկանական մեքենայում։ Բախման ժամանակ ակտիվիստ կանանցից մեկն ուշագնաց էր եղել, իսկ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատճառաբանել էր, թե Կիվիրյանն անօրինական գործողությունների կոչ է արել և փորձել վրան տեղադրել առանց թույլտվության։

–Վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան՝ կենթարկենք պատասխանատվության,–ասել էր Օսիպյանը։

Իր հերթին Կիվիրյանը պնդել էր, որ իրեն առևանգել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը