Ուղղորդված լրագրությունը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը
Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակի Հանրային ժողովին, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ, առաջարկ հնչեց թույլ չտալ «Հ-1», «Արմնյուզ» և «Շանթ» հեռուսատաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել ժողովը։ Առաջարկը միաձայն ընդունվեց ժողովի մասնակիցների կողմից։ Սա ինքնաբուխ բոյկոտի ակցիա էր, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների։
Վերոնշյալ հեռուստաընկերությունները, որոնք ներկա էին հանրային ժողովին, ինչպես նաև որոշ հեռուստաընկերություններ, որոնց բացակա էին, օրինակ՝ «Արմենիան», շարունակաբար անտեսել են քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների գործունեությունը և միայն հարցերի լայն հնչեղություն ստանալուց հետո լուսաբանել են՝ խեղաթյուրելով փաստերը և հաճախ վարկաբեկելով շարժումները։ Որպես օրինակ կարելի է հիշատակել Մաշտոցի պուրակի քաղաքացիական գործընթացների լուսաբանումը և փաստերի խեղաթյուրումը։ Նման աշխատաոճը վարկաբեկում է լրագրողի մասնագիտությունը և ոտնահարում է յուրաքանչյուրի ազատ խոսքի և տեղեկացված լինելու իրավունքը։
Մենք կարծում ենք, որ այդ հեռուստաընկերությունները ժամանել էին զուտ այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նրանք իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ։ Դրա ապացույցն այն է, որ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։
Լրագրողները պատասխանատվություն են կրում հանրային կարծիքի ձևավորման գործում և պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրության համար։ Նրանք կարող են մասնակցել Հանրային ժողովին, ինչպես յուրաքանչյուր ոք, եթե ներկայացնեն իրենք իրենց, ոչ թե՝ հանրային շահը անտեսող հեռուստաընկերություններին։
«Վճարում ենք 100 դրամ» շարժման հուլիսի 31-ի Մաշտոցի պուրակի Հանրային ժողովի մասնակիցների անունից