Լրահոս

02.08.2013 09:48


Տարոն Մարգարյանի խոսքը իշխանության ներսում գրոշի արժեք չունի

Տարոն Մարգարյանի խոսքը իշխանության ներսում գրոշի արժեք չունի

«Ժողովուրդ»–ը գրում է, որ Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի։ «Բանն այն է, որ Երևանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում օգոստոսի 1–ից սկսել է գործել տուգանքների համակարգը, այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով համապատասխան հաղորդագրություն ուղարկել, տուգանվել են։

Եվ սա այն դեպքում, երբ նախորդ շաբաթ Տ. Մարգարյանը քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, քանի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձակուրդում և միգուցե չեն հասցրել իմանալ նոր կարգի մասին։ Տ. Մարգարյանի այս հայտարարությունները նաև եթեր էին հեռարձակվել բոլոր հեռուստաընկերություններով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը