Ավիավթարի զոհերի հուղարկավորության և նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի նախագահությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև ցավակցական խոսք է հղել Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
Սիրելի հայրենակիցներ,
Խոր վշտով տեղեկացա Թեհրան- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռին պատուհասած աղետի մասին։
Տեղի ունեցած ողբերգությունը խլել է բազմաթիվ կյանքեր, և որքան էլ ծանր է բոլորիս կորուստը, մենք պետք է կարողանանք ուժ գտնել՝ միասնաբար կրելու այս մեծ վիշտը։
Իմ զորակցությունն ու խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Հավատացած եղեք, որ մենք ձեր կողքին ենք և անելու ենք հնարավորը ձեր ցավը մեղմելու համար։