Լրահոս

15.07.2009 21:11


Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Նախագահ Սարգսյանն Իրանի իր պաշտոնակցին ցավակցել է տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:  Իր հերթին Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցել է իր հայ գործընկերոջը:  Նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման և անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը