Տնտեսական

02.08.2013 12:04


ՍԹԱՐ խանութների ցանցը կսկսի սնանկության գործընթացը

ՍԹԱՐ խանութների ցանցը կսկսի սնանկության գործընթացը

ՍԹԱՐ մանրածախ ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության (սնանկության) գործընթացը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել ցանցում աշխատող արժանահավատ աղբյուրներից: Ժամանակից խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԹԱՐ-ից ԱրմԻնֆո-ին տեղեկացրել էին, որ ցանցը ներդրել է մանրածախ բիզնեսի նոր մոդել, որը թույլ կտա առավելագույն օգուտով լուծել ցանցի ընթացիկ պրոբլեմները: Ցանցի ղեկավար Թ.Տիչերիչը հերքել է լուրերն այն մասին, որ եվրոպական ՙԻնտերմաքս Լիմիթեդ՚ ընկերությունը նախատեսում է դառնալ ցանցի ներդրումային գործընկերը, միաժամանակ հաստատելով նորությունն այն մասին, որ ընկերութոյւնը բանակցում է օտարերկրյա նոր ներդրողների հետ: Ցանցի գործադիր տնօրենը ճշգրտել է, որ կախված նոր մատակարարների հետ համագործակցության կոմերցիոն նոր հնարավորություններից ու պատրաստակամությունից, նախկին մատակարարների հանդեպ պարտքերը կմարվեն փուլերով` 2013-2014 թվականների ընթացքում: ՙՄեր ջանքերի առաջին արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա 6-9 ամիսներին՚,-հավաստել էր Թ.Տիչերիչը: Նա նաև հաղորդել էր, որ ՍԹԱՐ-ը, իրականացվող բարեփոխումների շրջանակներում, նախատեսում է փոխել դիստրիբուցիայի համակարգը, ինչի արդյունքում կփոխվի նաև նոր քաղաքականությունը և ցանցի տեսականին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխեց իր բաժնետերերին: Այժմ Ռիթեյլերի խոշորագույն բաժնետերն է հանդիսանում Viest Assets Ltd-ն, որը գրանցված է BVI-ում: Նույն տարվա սեպտեմբերին ՙՍթար Դիվայդ՚ ընկերությունը գնեց սուպերմերկետների ՙՖլեշ՚ ցանցը և ՙՔէթրին՚ խանութները, 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը: 2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը և նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա): Նոր տնօրենը «ժառանգեց» մատակարարների հանդեպ խոշոր պարտքերը, ինչպես նաև մի շարք եկամուտ չբերող մասնաճյուղեր, որոնց գործունեությունը ցանցի օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կասեցվեց:

Աղբյուրը՝ ԱրմԻնֆո

Այս խորագրի վերջին նյութերը