Խորհրդակցություն՝ նվիրված դատախազության, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև փոխգործակցության ընդլայնման հարցերին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 15-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված դատախազության, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև փոխգործակցության ընդլայնման հարցերին:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել այդ կառույցների կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում արձանագրված առաջընթացին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ համագործակցության շնորհիվ երկրում նվազագույնին են հասցվել կոռուպցիան և կաշառակերությունը: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է փոխգործակցությունը հասցնել ավելի բարձր մակարդակի: Նախագահի խոսքով, իշխանություններն իրենց հերթին ըստ ամենայնի կաջակցեն այդ գործընթացին:
Հատուկ ուշադրություն է դարձվել այդ կառույցների տեխնիկական վերազինման և աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավման, ինչպես նաև լրատվամիջոցների հետ կապերի ընդլայնման խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը, ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը և այդ կառույցների պատասխանատու աշխատակիցներ: