Ընտրություններն ավարտվեցին, և իշխանություններն անցել են լայնամասշտաբ «բարեփոխումների». փող են հավաքում մայթերից ու փողոցներից, տներից ու բակերից, խանութներից ու գործարաններից։
Տոկոս «խփելուց» հետո թանկացան գազը, հոսանքը, ապրանքներն ու ծառայությունները։ Բայց իշխանությունները բարի են, քանզի ջուրն էժանացավ 4 դրամով, իսկ տրանսպորտի գնի թանկացումը ժամանակավորապես կասեցվեց։
Իշխանությունները նաև հնարամիտ են ու ագահ։
Օգոստոսի 1–ից Սերժ Սարգսյանի շրջապատը փող աշխատելու նոր մեխանիզմ ներդրեց։ Երևանի փողոցներում ավտոմեքենան կանգնեցնելիս արդեն պետք է «SMS»–ով անմիջապես տեղեկացնես այդ մասին Սերժի շրջապատին, որպեսզի ինքդ քո համար պարզես, թե ինչքան ես մուծվելու «Փարքինգ սիթի սերվիզին» (դե՛, սերժենց, էլի՛)։ Եթե հանկարծ րոպեներն ու վայրկյանները սխալ հաշվես, ապա խաղի մեջ կմտնի «Փարքինգ սիթի սերվիզի» գործակալ Տարոն Մարգարյանն ու քեզ 5000–դրամանոց տուգանքի թուղթ կուղարկի Երևանի քաղաքապետարանի անունից։
Երևանի փողոցներն արդեն լցված են քաղաքում ավտոմեքենա կանգնեցնելու գնացուցակներով։ Մայթեզրին տեղադրված ռեստորանային մենյու հիշեցնող ցուցանակի վրա նշված է, թե ինչքան փող պետք է տաս մեքենայիցդ բաժանվելու րոպեների դիմաց։ Փարքինգ–մենյուում նշված չէ, սակայն, թե ի՞նչ ծառայության դիմաց է գանձվում այդ գումարը։
Եվ ամենակարևոր հարցերը՝ ինչու՞ է գումարների բացակայությունից դժգոհող քաղաքապետարանը որոշել չնչին ներդրումներ պահանջող «պառկովկաների» գերշահութաբեր բիզնեսը տալ «մասնավորին»՝ Սերժ Սարգսյանի շրջապատին։ Ինչու՞ է քաղաքապետարանը համաձայնել 30/70 համամասնությամբ բաշխել փողոցներից ակնկալվող բազմամիլիոնանոց հասույթը՝ հօգուտ «Փարքինգ սիթի սերվիզի»։ Ինչո՞ւ է հենց այդ կազմակերպությունը շահել «լոտոն»։ Ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե զրոյական ներդրում պահանջող բոլոր բիզնեսները «մրցույթով» շահում է Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող այս կամ այն սուբյեկտը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները բոլորս էլ գիտենք։ Ասել է թե՝ իշխանություններից պատասխանի ակնկալիք չկա։ Ամեն ինչ պարզ է։
Եվ այսպես, իշխանությունը ներկայացրել է հանրության հետ հարաբերվելու իր գնացուցակը։ Մնում է, որ հասարակությունը պատռի իրեն ներկայացված «հաշիվ–ապրանքագիրն» ու աթոռներից հեռացնի «Ապահով Հայաստան» կառուցելու կարգախոսի ներքո թալանով զբաղվող կառավարիչներին։ Այլապես Հայաստանը վերջնականապես կվերածվի Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկող հսկայական «Փարքինգ սերվիզի»։
Իշխանության գնացուցակը

Կորյուն Մանուկյան