Լրահոս

02.08.2013 14:05


Արգիշտի Կիվիրյանը չի պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինություններից

Արգիշտի Կիվիրյանը չի պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինություններից

Այսօրվա ասուլիսին «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինություններից։

«Ես ունեմ փաստաբաններ, ովքեր կփորձեն վերականգնել իմ իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Երևանի կենտրոնական բաժին, երբ քաղաքապետարանի առաջ նստացույց անողների համար ակտիվիստների հետ միասին փորձում էր վրան տեղադրել։ Նրա նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման արձանագրություն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Կիվիրյանը, սակայն, ոստիկանությունում չի ստորագրել այդ արձանագրությունը՝ իր բողոքն արտահայտելով բանավոր կարգով։

«Ոստիկանությունը գողացել է իմ երկու վրանները։ Երբ մենք մեր ընկերներին աջակցելու համար փորձեցինք դրանք տեղադրել, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրապարակային խոստացավ, որ վրանները կվերադարձնեն, բայց դեռ արձագանք չկա»,-նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը