Մի առիթով, «Հարսնաքարում» տեղի ունեցած իշխանական հերթական խրախճանքի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Եսուզումեմկենացասել,իսկկենացասումենբաժակովունստածտեղից»:
Նստած տեղից ասված Սերժ Սարգսյանի մեկ այլ՝ «ֆունդամենտալ» կենացով էլ բացվում է Հանրապետական կուսակցության կայքէջը. «Զինվորթեսպա, գիտնականթեարվեստագետ, բժիշկթեուսուցիչ, բանվորթենախարար՝բոլորսմեծհաշվովնույնգործնենքանում. ինչպեստաճարիհիմքը, սյուներըեւգմբեթնունենտարբերգործառույթներ, բայցբոլորըմիասինմեկամբողջությունեն»:
Դե, հիմա էլ ծանոթանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին պաշտոնական տվյալներին ու փորձում ենք պարզել, թե որքանով է կանգուն Սերժ Սարգսյանի նշած «տաճարը»:
Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ ավելի քան 123 հազար մարդ լքել է Հայաստանը:
Նկատենք, որ այս ցուցանիշը մոտ 30 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:
Նախագահական ընտրությւոններից առաջ շատերն էին կանխատեսում, որ եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, ապա արտագաղթի ծավալները կավելանան: Ահա խնդրեմ, «հոռետեսների» կանխատեսումն իրականություն է դարձել:
Սերժ Սարգսյանի համար կարեւորը տոկոսներ «խփելով» վերընտրվելն է՝ ջհանդամը, թե երկիրը չի դատարկվում:
Ջհանդամը թե՝ «տաճարի հիմքն» ու «մեկ ամբողջությունը» չեն խարխլվում ու խախտվում: Պետք լինի՝ մի նոր, ավելի սրտաճմլիկ կենաց կասի: Նստած:
Դե, այդպես ավելի հարմար է, մանավանդ, երբ նստած տեղից չի երեւում, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 200 հազար մարդ:
Շարունակենք:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխատող ունեցող խանութ:
Վերջերս ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը արտագաղթին վերաբերող հարցին ի պատասխան, մունաթով նետեց. «Է՛հ, խի են արտագաղթում, գնում են ընդեղ շինարարություն անեն՝ թող մնան ըստեղ անեն էդ բանվորությունը»:
Սա այն դեպքում, երբ մինչ 2008-ը սկսված շինարարությունը կանգնած է արդեն 5 տարի, քանզի Սերժ եւ Տիգրան Սարգսյանները որոշեցին, որ տնտեսությունը պետք է զարգացնեն այլ ճյուղերին զարկ տալու միջոցով: Արդյունքում՝ շինարարությունը գրեթե կանգ առավ, իսկ ահա տնտեսության մյուս ճյուղերը դեռ սպասում են իրենց «զարկին»։
Բայց դառնանք, գերփոքր խանութատերերին:
1143 փոքր խանութը 1143 ընտանիք է: Եթե հարկային «ռեկետին» չդիմանալով, նաեւ՝ խանութների խոշորացման ահագնացող թափի տակ մնալով ստիպված են փակել իրենց խանութները, զրկվել ապրուստի միջոցից, ապա ինչ պետք է անեն այդ ընտանիքները, եթե ոչ՝ երկրից օր առաջ հեռանալու մասին որոշում կայացնելը:
Ըստ ԱՎԾ-ի, հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 377 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի աճ` 1.6 %-ով:
Մնում է Սերժ Սարգսյանին հարցնել՝ գաղջ մթնոլորտի ձեւավորման հարցում ովքե՞ր են իրական մեղավորները:
Բաժակաճառերն ու իրականությունը իրար չեն բռնում, ավելին՝ ընդհանրապես կապ չունեն իրար հետ:
Որքան կենացները գաղջանում են, այնքան անհեթեթ ու անիմաստ է դառնում «տաճարի» հիմքի, սյուների ու գմբեթի «գործառույթների» մասին պնդումը:
Կենաց ասելով երկիր չեն պահում
Մի առիթով, «Հարսնաքարում» տեղի ունեցած իշխանական հերթական խրախճանքի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես ուզում եմ կենաց ասել, իսկ կենաց ասում են բաժակով ու նստած տեղից»:
Նստած տեղից ասված Սերժ Սարգսյանի մեկ այլ՝ «ֆունդամենտալ» կենացով էլ բացվում է Հանրապետական կուսակցության կայքէջը. «Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար՝ բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում. ինչպես տաճարի հիմքը, սյուները եւ գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են»:
Դե, հիմա էլ ծանոթանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին պաշտոնական տվյալներին ու փորձում ենք պարզել, թե որքանով է կանգուն Սերժ Սարգսյանի նշած «տաճարը»:
Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ ավելի քան 123 հազար մարդ լքել է Հայաստանը:
Նկատենք, որ այս ցուցանիշը մոտ 30 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:
Նախագահական ընտրությւոններից առաջ շատերն էին կանխատեսում, որ եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, ապա արտագաղթի ծավալները կավելանան: Ահա խնդրեմ, «հոռետեսների» կանխատեսումն իրականություն է դարձել:
Սերժ Սարգսյանի համար կարեւորը տոկոսներ «խփելով» վերընտրվելն է՝ ջհանդամը, թե երկիրը չի դատարկվում:
Ջհանդամը թե՝ «տաճարի հիմքն» ու «մեկ ամբողջությունը» չեն խարխլվում ու խախտվում: Պետք լինի՝ մի նոր, ավելի սրտաճմլիկ կենաց կասի: Նստած:
Դե, այդպես ավելի հարմար է, մանավանդ, երբ նստած տեղից չի երեւում, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 200 հազար մարդ:
Շարունակենք:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխատող ունեցող խանութ:
Վերջերս ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը արտագաղթին վերաբերող հարցին ի պատասխան, մունաթով նետեց. «Է՛հ, խի են արտագաղթում, գնում են ընդեղ շինարարություն անեն՝ թող մնան ըստեղ անեն էդ բանվորությունը»:
Սա այն դեպքում, երբ մինչ 2008-ը սկսված շինարարությունը կանգնած է արդեն 5 տարի, քանզի Սերժ եւ Տիգրան Սարգսյանները որոշեցին, որ տնտեսությունը պետք է զարգացնեն այլ ճյուղերին զարկ տալու միջոցով: Արդյունքում՝ շինարարությունը գրեթե կանգ առավ, իսկ ահա տնտեսության մյուս ճյուղերը դեռ սպասում են իրենց «զարկին»։
Բայց դառնանք, գերփոքր խանութատերերին:
1143 փոքր խանութը 1143 ընտանիք է: Եթե հարկային «ռեկետին» չդիմանալով, նաեւ՝ խանութների խոշորացման ահագնացող թափի տակ մնալով ստիպված են փակել իրենց խանութները, զրկվել ապրուստի միջոցից, ապա ինչ պետք է անեն այդ ընտանիքները, եթե ոչ՝ երկրից օր առաջ հեռանալու մասին որոշում կայացնելը:
Ըստ ԱՎԾ-ի, հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 377 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է դեպքերի աճ` 1.6 %-ով:
Մնում է Սերժ Սարգսյանին հարցնել՝ գաղջ մթնոլորտի ձեւավորման հարցում ովքե՞ր են իրական մեղավորները:
Բաժակաճառերն ու իրականությունը իրար չեն բռնում, ավելին՝ ընդհանրապես կապ չունեն իրար հետ:
Որքան կենացները գաղջանում են, այնքան անհեթեթ ու անիմաստ է դառնում «տաճարի» հիմքի, սյուների ու գմբեթի «գործառույթների» մասին պնդումը:
Կիմա Եղիազարյան