Լրահոս

02.08.2013 16:15


Ակտիվիստները Տարոն Մարգարյանին փուչիկ են ուղարկել

Ակտիվիստները Տարոն Մարգարյանին փուչիկ են ուղարկել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները ֆլեշ–մոբ են անցկացրել։

Ժամը 14.30-ից սկսած ակտիվիստները Երևանի 6 տարբեր կետերից 6 բառերով գրությամբ պաստառներ են բերել քաղաքապետարանի մոտ և այնտեղ խճանկարն ամբողջացրել: Ի վերջո, ստացվել է՝ «Եթե պայքարել, ապա միասին՝ մինչև վերջ» գրությունը։

Ակտիվիստներն այդպիսով ցանկացել են ապացուցել՝ սին են այն խոսակցությունները, թե իրենց շարժումը պառակտվել է։

Արդեն 8–րդ օրը Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած Վագահն Մինասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հայտարարել.

–Թող սա դաս լինի ռեժիմի համար, թող սա խորհրդանշի ՀՀ քաղաքացիների միասնությունը։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կեցցե՛ ՀՀ իրավագիտակից քաղաքացին, որը հանդիսանում ենք մենք։

Վերջում ֆլեշ–մոբի մասնակիցները սպիտակ փուչիկ են օդ բարձրացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, որի վրա գրված է եղել՝ «Տարո՛ն, բարձրացի՛ր մեզ մոտ»։

Ակտիվիստները նաև քոչարի են պարել քաղաքապետարանի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը