Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2013թ. օգոստոսի 2-ից 4-ը Երևանում տեղի կունենա ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարը:
Երևան են ժամանել պատանի սամբիստներ Վրաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, ԼՂՀ-ից ու ՀՀ տարբեր մարզերից:
Այսօր՝ օգոստոսի 2-ին ժամը 18:00 «Աշխատանք» մարզապալատում կկայանա մարզիկների կշռվելու գործընթացը, մրցավարական հանձնաժողովի նիստ և վիճակահանություն:
Օգոստոսի 3-ին, ժ 10:00 կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, ժամը 14:00 մասնակիցներն ու հյուրերը ծաղիկներ կդնեն Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, իսկ ժ. 18:00 տեղի կունենա բացման հանդիսությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:
Հուշամրցաշարի մասնակիցները ժամանել են Երևան

Օգոստոսի 4-ին, ժ. 10-ից մրցումները կշարունակվեն: