Լրահոս

02.08.2013 21:29


Գենդերային հավասարության մասին օրենքում «սեռ»–ը ձեռքբերովի վարք համարելու եզրույթի հեղինակը Ջեմմա Հասրաթյանն է

Գենդերային հավասարության մասին օրենքում «սեռ»–ը ձեռքբերովի վարք համարելու եզրույթի հեղինակը Ջեմմա Հասրաթյանն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2013թ. մայիսի 20-ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունվել էր Կառավարության և ՕԵԿ–ականներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը։ Դրանում առկա 3–րդ կետի առաջին դրույթում ասվում է.

«Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»։

Այսպիսով «սեռ»–ը համարվել է ձեռքբերովի վարք:

«7օր»–ին հաջողվել է պարզել, որ սույն դրույթի հեղինակը Ջեմմա Հասրաթյանն է՝ Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահը։

«7օր»–ի տեղեկություններով՝ օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը նախագծի նախնական աշխատանքների փուլում այն քննարկել է հենց Ջեմմա Հասրաթյանի հետ, ով և առաջարկել է «սեռ»–ը ձեռքբերովի վարք համարող ձևակերպումը։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շրջանառության մեջ է դրել այդ եզրույթը օրենքից հանելու առաջարկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը