Լրահոս

16.07.2009 11:04


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն այցելել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ

Հուլիսի 13-14-ը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը այցելեց Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ՝ կապված մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը  հանդիպումններ ունեցավ Դնեպրոպետրովսկի մարզի եւ Մարգանեց քաղաքի ղեկավարության, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ քննարկվեցին քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննությանը առնչվող հարցեր:

Մարզի եւ քաղաքի ղեկավարները ՀՀ դեսպանին տեղեկացրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, այն որակվել է որպես խուլիգանություն:

Ըստ տեղական իշխանությունների հավաստիացումների ներկայումս իրավիճակը կարգավորվել է, այն գտնվում է իրավապահ մարմինների լիակատար հսկողության ներքո:

Մարզի ղեկավարները նշեցին, որ մարզի հայ համայնքը օրինակելի համայնք է, եւ հայերը վայելում են մարզի ղեկավարության եւ հասարակայնության վստահությունն ու համակրանքը:

ՀՀ դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց մարզի եւ քաղաքի ղեկավարությանը ձեռնակած քայլերի, հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով՝ իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար:

Այցի ընթացքում Արմեն Խաչատրյանը հանդիպում ունեցավ Մարգանեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվեց քաղաքում ստեղծված իրավիճակը:

Այցի արդյունքներով ՀՀ դեսպանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ ներկայացրեց իր այցի նպատակը, կայացած հանդիպումները, քննարկված հարցերը, պատասխանեց տեղացի լրագրողների բազմաթիվ հարցերին:

 

Այս խորագրի վերջին նյութերը