Լրահոս

03.08.2013 13:02


Հարուցվել է քրեական գործ ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ

Հարուցվել է քրեական գործ ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի` 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամտյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:
Տնօրենը, իր լիազորությունների շրջանում օժտված լինելով վերահսկողություն իրականացնելու հանրակրթկան դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, համակարգելու և հսկելու մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ տնօրինումը, վերոնշյալ գումարը, ըստ նախաքննության նյութերի, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:

Այս խորագրի վերջին նյութերը