Կլոր սեղան «Կլիմայի փոփոխության մարտահրավերներին ՄԱԿ համապարփակ պատասխանին ընդառաջ» թեմայով
Ս.թ. հուլիսի 14-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնևյան կենտրոնակայանում Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ECOSOC) 2009 թվականի հիմնական նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան «Կլիմայի փոփոխության մարտահրավերներին Միավորված Ազգերի Կազմակերպության համապարփակ պատասխանին ընդառաջ» թեմայով կլոր սեղանի քննարկումները: Քննարկումներին որպես զեկուցողներ հրավիրված էին Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), Կայուն զարգացման հանձնաժողովի, Սոցիալական զարգացման հանձնաժողովի, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կառավարման մարմնի նախագահները: ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահի կարգավիճակով Կլոր սեղանին մասնակցում էր ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Կլոր սեղանի քննարկումների ընթացքում պարոն Մարտիրոսյանը իր ելույթում ներկայացրեց կայուն զարգացման վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը և այդ համատեքստում գենդերային քաղաքականության հարցերը: Այս տեսակետից վերհանվեցին զարգացող երկրներում բնակլիմայական անբարենպաստ փոփոխության արդյունքում կանանց առջև ծառացած նոր հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին դրանց կարգավորմանն ուղղված աշխատանքներին առնչվող առաջարկություններ: