«Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա»:
Ավաղ, Թումանյանի հայտնի հեքիաթի այս հատվածն այսօր շա՜տ դժվար է սուտ համարել, և ահա թե ինչու:
Ըստ մարդահամարի տվյալների՝ Վերին Շորժայում ապրում է 23 բնակիչ:
Սուտը սա է՝ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 23 բնակիչ ունեցող գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 52 ձայն:
Սուտլիկորսկանների իշխանությունը սկսվում է այստեղից: Վերին Շորժայում «խփել» են 200 տոկոս: Թքա՛ծ, որ գյուղը մեր ու իրենց աչքի առաջ մեռնում է, կամ նույնիսկ կարող ենք համարել արդեն մեռած: Ցինիկաբար «խփե՛լ» են 200 տոկոս:
Եթե գյուղը գերեզման ունի, ապա հաշվել են շիրմաքարերը ու «խփե՛լ» են: Ժամանակ չկա, պետք է արագ-արագ «խփե՛լ» ու անցնել առաջ: Նույնն է թե՝ իրականում խփե՛լ ու ոչնչացնել Վերին Շորժան (ինչպես և՝ դատարկվող բոլոր գյուղերը)։
«Զավեշտէ, բայցփաստ, որմարդիկհողինենհավասարեցնումմերվիճակագրությունը, երբայնարձանագրումէդրականառաջընթացուաճ, ևհաճույքովհավատումեն, երբվերջինսարձանագրումէանկումկամնվազում»,- 2012-ի մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարում բողոքում ու դժգոհում էր Սերժ Սարգսյանը:
Ո՛չ, հիմա արդեն, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրում է, որ Վերին Շորժայում ապրում է 23 մարդ, բայց ՀՀԿ առաջնորդի օգտին են «քվեարկել» 52-ը, դա մենք զավեշտ չենք համարում: Պատկերացրե՛ք, համարում ենք իրականություն և հենց դրա՛ն ենք հավատում: Բայց ոչ հաճույքով:
Միայն մազոխիստին կարող է հաճույք պատճառել փաստը, որ նշված գյուղում մնացել է 23 մարդ: Ի դեմս գործող իշխանության, այո՛, մազոխիստներ կան, քանի որ իմանալով ընդամենը 23-ի գոյության մասին՝ հաճույքով «խփել» են 200 տոկոս:
Սա՛ է իրականությունը:
Իրականություն է նաև այն, որ մի քանի տարի առաջ հանդիպելով մտավորականության ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյանը նրանց բացատրում էր, որ կարելի է ճիշտ կազմակերպել կյանքը՝ բարձր լեռնային գոտիներից (սահմանամերձ տարածքներից) իջնել հարթավայր և ապրել այնտեղ, միչև որ «վերևներում» կենսապահովման պայմաններ կստեղծեն:
Վերին Շորժայում ապրողները «վերևներից» չեն իջել, բայց աղետալիորեն պակասել են: Հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այդ գյուղում դպրոց, եկեղեցի կամ, ասենք, մշակույթի տուն է գործում:
Դժվար է նաև պատկերացնել, որ նույն՝ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ասածը վերաբերում էր նաև Վերին Շորժային:
Իսկ նա ճառում էր. «2011 թվականինհամայնքներինուղղվողդոտացիաներըգերազանցելեն 2006 թվականիմակարդակը 2.2 անգամ՝ 14.7 մլրդդրամիդիմացհասնելով 32.5 մլրդդրամի»:
Մեր երևակայությունը չի բավականացնում պատկերացնելու, թե Սերժ Սարգսյանի համագումարային հերթական պնդումն արդյոք վերաբերում է նաև Վերին Շորժայի՞ն:
«Մեջը երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա»: Այս պայմաններում ուղղակի ֆանտաստ գրող պետք է լինել՝ պատկերացնելու, որ, օրինակ, Վերին Շորժայում նույնպես ավելացել են ոռոգելի հողատարածքներն ու բերքատվությունը:
Իսկ ա՛յ, կարող ենք պատկերացնել այսպիսի տեսարան. Հանկարծ, օրերից մի օր Սերժ Սարգսյանը շփոթվում ու իր շքախմբով մտնում է Վերին Շորժա, հայտնվում գյուղամեջում: Կասկածո՞ւմ եք, որ նրան ուղեկցողների թիվը առնվազն երեք անգամ կարող է գերազանցել գյուղի բնակչության թվին: Հազիվ թե:
Ավաղ, չի շփոթվում եւ այդ կողմերը չի գնում, քանզի այնտեղ դժվար թե մի քանի «չեբուրաշկա» գտնվեն՝ ՀՀԿ առաջնորդին փառաբանելու համար:
Այսքանից հետո ինչպես չասենք, որ բացահայտ երեսպաշտություն է 13-րդ համագումարում արտասանած նրա ելույթն ամբողջությամբ:
Բայց այս մի հատվածը չգիտենք նույնիսկ ինչպես բնորոշել.
Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:
Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել»:
Հանրապետական իշխանության եւ նրա առաջնորդի ապիկար գործունեության հետեւանքն այլ բանի չի հանգեցնում, քան՝ երկիրը «փնովելն» ու «ինքնախարազանվելը»:
Սուտլիկորսկանների իշխանությունը
«Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա»:
Ավաղ, Թումանյանի հայտնի հեքիաթի այս հատվածն այսօր շա՜տ դժվար է սուտ համարել, և ահա թե ինչու:
Ըստ մարդահամարի տվյալների՝ Վերին Շորժայում ապրում է 23 բնակիչ:
Սուտը սա է՝ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 23 բնակիչ ունեցող գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 52 ձայն:
Սուտլիկորսկանների իշխանությունը սկսվում է այստեղից: Վերին Շորժայում «խփել» են 200 տոկոս: Թքա՛ծ, որ գյուղը մեր ու իրենց աչքի առաջ մեռնում է, կամ նույնիսկ կարող ենք համարել արդեն մեռած: Ցինիկաբար «խփե՛լ» են 200 տոկոս:
Եթե գյուղը գերեզման ունի, ապա հաշվել են շիրմաքարերը ու «խփե՛լ» են: Ժամանակ չկա, պետք է արագ-արագ «խփե՛լ» ու անցնել առաջ: Նույնն է թե՝ իրականում խփե՛լ ու ոչնչացնել Վերին Շորժան (ինչպես և՝ դատարկվող բոլոր գյուղերը)։
«Զավեշտ է, բայց փաստ, որ մարդիկ հողին են հավասարեցնում մեր վիճակագրությունը, երբ այն արձանագրում է դրական առաջընթաց ու աճ, և հաճույքով հավատում են, երբ վերջինս արձանագրում է անկում կամ նվազում»,- 2012-ի մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարում բողոքում ու դժգոհում էր Սերժ Սարգսյանը:
Ո՛չ, հիմա արդեն, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրում է, որ Վերին Շորժայում ապրում է 23 մարդ, բայց ՀՀԿ առաջնորդի օգտին են «քվեարկել» 52-ը, դա մենք զավեշտ չենք համարում: Պատկերացրե՛ք, համարում ենք իրականություն և հենց դրա՛ն ենք հավատում: Բայց ոչ հաճույքով:
Միայն մազոխիստին կարող է հաճույք պատճառել փաստը, որ նշված գյուղում մնացել է 23 մարդ: Ի դեմս գործող իշխանության, այո՛, մազոխիստներ կան, քանի որ իմանալով ընդամենը 23-ի գոյության մասին՝ հաճույքով «խփել» են 200 տոկոս:
Սա՛ է իրականությունը:
Իրականություն է նաև այն, որ մի քանի տարի առաջ հանդիպելով մտավորականության ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյանը նրանց բացատրում էր, որ կարելի է ճիշտ կազմակերպել կյանքը՝ բարձր լեռնային գոտիներից (սահմանամերձ տարածքներից) իջնել հարթավայր և ապրել այնտեղ, միչև որ «վերևներում» կենսապահովման պայմաններ կստեղծեն:
Վերին Շորժայում ապրողները «վերևներից» չեն իջել, բայց աղետալիորեն պակասել են: Հիմա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այդ գյուղում դպրոց, եկեղեցի կամ, ասենք, մշակույթի տուն է գործում:
Դժվար է նաև պատկերացնել, որ նույն՝ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ասածը վերաբերում էր նաև Վերին Շորժային:
Իսկ նա ճառում էր. «2011 թվականին համայնքներին ուղղվող դոտացիաները գերազանցել են 2006 թվականի մակարդակը 2.2 անգամ՝ 14.7 մլրդ դրամի դիմաց հասնելով 32.5 մլրդ դրամի»:
Մեր երևակայությունը չի բավականացնում պատկերացնելու, թե Սերժ Սարգսյանի համագումարային հերթական պնդումն արդյոք վերաբերում է նաև Վերին Շորժայի՞ն:
Ահա. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է պոտենցիալ ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 22 հազար հեկտարով, կանխել 2005 թվականից սկսված հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումը և շուրջ երկու անգամ ավելացնել բերքատվությունը»:
«Մեջը երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա»: Այս պայմաններում ուղղակի ֆանտաստ գրող պետք է լինել՝ պատկերացնելու, որ, օրինակ, Վերին Շորժայում նույնպես ավելացել են ոռոգելի հողատարածքներն ու բերքատվությունը:
Իսկ ա՛յ, կարող ենք պատկերացնել այսպիսի տեսարան. Հանկարծ, օրերից մի օր Սերժ Սարգսյանը շփոթվում ու իր շքախմբով մտնում է Վերին Շորժա, հայտնվում գյուղամեջում: Կասկածո՞ւմ եք, որ նրան ուղեկցողների թիվը առնվազն երեք անգամ կարող է գերազանցել գյուղի բնակչության թվին: Հազիվ թե:
Ավաղ, չի շփոթվում եւ այդ կողմերը չի գնում, քանզի այնտեղ դժվար թե մի քանի «չեբուրաշկա» գտնվեն՝ ՀՀԿ առաջնորդին փառաբանելու համար:
Այսքանից հետո ինչպես չասենք, որ բացահայտ երեսպաշտություն է 13-րդ համագումարում արտասանած նրա ելույթն ամբողջությամբ:
Բայց այս մի հատվածը չգիտենք նույնիսկ ինչպես բնորոշել.
«Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով:
Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:
Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել»:
Հանրապետական իշխանության եւ նրա առաջնորդի ապիկար գործունեության հետեւանքն այլ բանի չի հանգեցնում, քան՝ երկիրը «փնովելն» ու «ինքնախարազանվելը»:
Կիմա Եղիազարյան