Լրահոս

16.07.2009 12:08


Պարույր Հայրիկյան. «Մենք մեզ չպետք է թույլ տայինք՝ ինքներս ոտնահարել Արցախի ինքնորոշման իրավունքը»

Պարույր Հայրիկյան. «Մենք մեզ չպետք է թույլ տայինք՝ ինքներս ոտնահարել Արցախի ինքնորոշման իրավունքը»

-Եթե ազնիվ լինենք՝ միայն մեկ սկզբունք կա։ Դա ինքնորոշման սկզբունքն է, մնացածը սկզբունքներ չեն, պայմանավորվածություններ են։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը ես շատ բնական եմ համարում։ Այդ հայտարարությունը բազում անգամներ հնչել է նաև այլ տարբերակներով և նոր չէ,- հուլիսի 15-ին ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը մեկնաբանելով՝ «7օր»-ին ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

-Եթե մենք՝ հայերս, ինքնորոշման սկզբունքն ենք դնում, մենք ընդհանրապես մեզ չպետք է թույլ տայինք ինքներս ոտնահարել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այն պահից, երբ Արցախի նախագահին հրավիրեցինք և նշանակեցինք վարչապետ, այդ պահից սկսվեց Արցախի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հենց հայերի կողմից։

Հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման հետ Պարույր Հայրիկյանն առանձնապես հույսեր չի կապում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը