Լրահոս

06.08.2013 11:10


Երուսաղեմի պատրիարքը Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»

Երուսաղեմի պատրիարքը Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»

Օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր և անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետև հավելում է. «Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»: Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաև, թե տարիներ անց համոզվել է, որ Վեհափառ հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Հոգևորականը նաև մտահոգություն է հայտնում, որ վախի և սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձևակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն և զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների: Նուրհան սրբազանը, իբրև բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է իր՝ սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին չմասնակցելու մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/05/273654/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Այս խորագրի վերջին նյութերը