Լրահոս

06.08.2013 11:51


4–ամյա ամերիկացին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում (տեսանյութ)

4–ամյա ամերիկացին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում (տեսանյութ)

Դորսեթ անունով ամերիկյան փոքրիկ քաղաքում քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ, 4–ամյա Ռոբերտ (Բոբի) Տաֆտսը։

Ընդամենը 28 բնակիչ ունեցող այս քաղաքում յուրօրինակ կերպով են քաղաքապետ ընտրում՝ քաղաքային փառատոնի ժամանակ գլխարկից հանում են թեկնածուների անուններով գցված փոքր թղթերը։ Այստեղ քաղաքապետի պաշտոնը ձևական բնույթի ունի։ Պաշտոնապես Դորսեթում տեղական ինքնակառավարման մարմիններ չկան, այդ պատճառով էլ ընտրությունները վերածվել են կատակի։

Քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել ով ցանկանա, միայն պետք է ընտրագրավ մուծի մեկ դոլարի չափով։ Մի անգամ տեղի բնակիչներն առաջադրել են մի շան թեկնածությունը։

Իրեն ռեստորանային մայրաքաղաք հռչակած զբոսաշրջային այս վայրում քաղաքապետի պարտականությունները կատարելը միայն հաճույք է։ Օրինակ՝ 4–ամյա քաղաքապետը պարտավոր է գնալ ձկնորսության, պաղպաղակ ուտել և շփվել տեղի բնակիչների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը