Լրահոս

06.08.2013 12:03


«Շտապ. քիչ առաջ քաղաքապետարանի մոտ ոստիկանները չափերն անցել են»

«Շտապ. քիչ առաջ քաղաքապետարանի մոտ ոստիկանները չափերն անցել են»

Շտապ
Քիչ առաջ քաղաքապետարանի մոտ ոստիկաններն այնքան էին չափերն անցել, որ անգամ փորձում էին չթույլատրել աթոռից կապել հովանոցը և այդպես նստել, ու արդեն հասկանալի է, որ այսպիսի էշությանը, եթե չասենք ԲՏ-ությանը որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել: Եվ այս ամենն այն դեպքում, երբ արդեն նստացույցի մասնակիցներից մեկն արևահարության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Պետք է սրանց հասկացնենք, որ արդեն սահմանը անցել են, ու տեղադրենք «զոնտիկներ» և վրաններ: Ով ունի վրաններ ու «զոնտիկներ», այսուհետ վերցնում և իջեցնում ենք քաղաքապետարան, ամեն օր, ամեն պահի, երբ հայտնվեց «զոնտիկ» կամ վրան, պետք է տեղադրել: Ուղղակի տանջալից են դառնալու առաջիկա օրերը թե՛ քաղաքապետարանի, թե՛ ոստիկանության համար:

Քաղաքացիական ակտիվիստ Սևակ Մամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը