Լրահոս

06.08.2013 12:27


Ինքնասպան է եղել Վարդաշատ գյուղի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը

Ինքնասպան է եղել Վարդաշատ գյուղի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում։ Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը։

«Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը. «Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա։ Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը