Կարմիր գծանշումներով վայրերում ավտոմեքենայի վնասման դեպքում ո՞վ է պատասխանտվություն կրելու
Այսօրվա ասուլիսին «Փարքինգ Սիթի Սերվիզ» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ կարմիր գծանշումներով վայրերում կայանված ավտոմեքենայի հետ ինչ-որ խնդրի առաջացման դեպքում «Փարքինգ Սիթի Սերվիզ»-ը պատասխանատվություն չի կրում:
«Եթե կայանատեղիներում տեղադրված լինեն տեսախցիկներ, ապա այդ ժամանակ միայն վարորդը կարող է հատուկ ընթացակարգով ստանալ ձայնագրությունն ու ըստ այդմ ընթացք տալ միջադեպին»,–ասել է բանախոսը՝ նշելով, որ իրենց ընկերությունը տուգանքների գանձման հետ ընդհանրապես կապ չունի. դա Երևանի քաղաքապետարանի գործառույթն է:
Վազգեն Հարությունյանը նշել է նաև, որ կարմիր գծանշումներ լինելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Այժմ գործընթացը ավարտին է հասցվում Կենտրոնում, որից հետո այն կսկսվի Արաբկիր վարչական շրջանում։

7or.am