Լրահոս

06.08.2013 12:41


Հակառակորդի կրակից զինծառայողը կրկնակի վիրավորվել է

Հակառակորդի կրակից զինծառայողը կրկնակի վիրավորվել է

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վերք է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, որի հետևանքով Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վերքը:

Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Այս խորագրի վերջին նյութերը