Ռեփեր Արսեն Նիկողոսյան. «Մեր ազգին պետք է ոչ թե փոփոխություն, այլ հեղափոխություն» (տեսանյութ)
Հարցազրույց ռեփեր, քաղաքացիական ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի հետ
–Ձեր «Arsen(Xaxic-durs) ft Saqo-Qaos Armenia RaP 2013 NEW» երգի համար հրավիրվել եք ոստիկանություն։ Ինչո՞վ է ոստիկանությունը պատճառաբանել այդ հրավերը, և ո՞րն էր իրական նպատակը։
–Այո՛, հրավիրել էին ոստիկանություն, բայց ես հրաժարվեցի գնալ։ Ոստիկաններն ուղղակի ուզում էին վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ես և իմ ընկերները չմասնակցեինք «Վճարում ենք 100 դրամ» ակցիային։ Ու հետաքրքիրն այն է, որ հրավիրում են բաժանմունք Օպերայի մոտից, երբ ես ակցիային եմ մասնակցում։ Ես մի բան հասկացա՝ այսօրվա ոստիկանների մեջ կան անօրինական մարմիններ։
–Ի՞նչը ձեզ դրդեց հենց այդ բովանդակությամբ երգ գրել, որտեղ սկզբում խոսվում է Սերժ Սարգսյանի մասին, և մասնավորապես կան այսպիսի տողեր. «Ու դու մեղավոր, այ դու թագավոր, էն էլ ահավոր, սատանան էլ քեզ քավոր, դու դառել ես բես, ազգը քեզ չի սիրում, տես»։
–Ես երգում եմ այն, ինչ որ կա՛։ Ես երգերս գրում եմ միմիայն ճշմարտության մասին։ Ես չեմ երգում այն, ինչը չեմ տեսել կամ չեմ արել։ Իմ երգերը միմիայն քարոզում են ճիշտ ապրել այս կյանքում և վատություն չանել մարդկանց։ Ես 14 տարի է՝ ռեփ եմ կարդում և աշխատում եմ իմ երգով մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալ։ Ես կյանքում չեմ երգի, օրինակ, «Մաշնես ու ես», որովհետև ես դրա մեջ ուղղակի իմաստ չեմ գտնի, որ մարդկանց ճիշտ և հստակ ասելիք փոխանցեմ։ Տեսահոլովակի սկզբում նկարահանված մարդն իրոք «բոմժ» է, նրա ձեռքից խլել են իր տունը, և ես նրա միջոցով ներկայացրել եմ այսօրվա իրականությունը։
–Ինձ չեն տուգանել, ուղղակի ոստիկանները խոսում էին մի բանից, որից իրենք էլ տեղյակ չէին։ Վստահեցնում եմ՝ այսօրվա օրինապահ մարմինները խոսում և գործում են լրիվ անօրինական։ Չնայած զարմանալու չէ. ոնց ասում են իրենց վերևից, նույնն էլ անում են իրենք ներքևից։ Ես չեմ վախենում ոչ մեկից, և շատ շուտով լույս կտեսնի իմ նոր տեսահոլովակը, որտեղ ես հստակ կոչ եմ անում մարդկանց, որ ազատության համար պետք է պայքարել։
–Հայաստանում այսօր իրոք քաոս է։ Մարդկանց ուղղակի կոչ եմ անում ազատ և հպարտ պայքարել իրենց ազատության համար։ Այսօր Հայաստանից բոլորը հեռանում են, դա ո՞նց կարելի է հանդուրժել։ Ես զարմանում եմ այսօրվա կառավարության վրա, որ ամեն ձև փորձում է ոտնահարել մարդու իրավունքները։
–Սերժ Սարգսյանն իմ համար ընտրված նախագահ չէ։ Ես իրեն չեմ ընտրել նախագահ, և այն մարդը, ով չի կարողանում պահել իր ազգը և կատարել իր խոստումները, ինձ համար նախագահ չէ։ Ես չեմ կարող ընդունել մի մարդու որպես իմ նախագահ, երբ այսքան զոհեր են եղել, օրինակ՝ մարտի 1–ը։ Ես չեմ կարող ընդունել մի մարդու, ով միայն տանջում է այս ժողովրդին։
–Դուքակտիվորենպայքարումէիքնաևտրանսպորտիուղեվարձիթանկացմանդեմ։ԱյսօրարդենակտիվիստներիմիմասըպահանջումէոչթեՍերժՍարգսյանի կամ գոնե Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանի, այլքաղաքապետարանիինչ–որ ստորադասպաշտոնյաներիպաշտոնանկությունը։Միանո՞ւմեքայդպահանջին։
–Ես հստակ մարդ եմ իմ կյանքում և անում եմ այն, ինչ ճիշտ եմ գտնում։ Վստահ եմ, որ մեր ազգը չի շփոթվում և հստակ պահանջ է ներկայացրել բոլորին։ Մեր ազգին պետք է ոչ թե փոփոխություն, այլ հեղափոխություն։ Ես չեմ լինի ինքնասպան, կպայքարեմ իմ ազատության համար և միշտ իմ ժողովրդի կողքին կլինեմ, որովհետև ես ժողովրդի մի մասն եմ։
–Այսինքն, կարծում եք՝ ավելիարդյունավետկլիներ, եթեդրվեր Սերժ Սարգսյանի կամ ՏարոնՄարգարյանիհրաժարականիևավագանունորընտրություններիպահա՞նջը։
–Ուղղակի ամեն ինչ պետք է լինի հերթով, և վստա՛հ եղեք՝ մեր ազգը անելու է այն, ինչը չկարողացավ անել ոչ մի քաղաքական ուժ։ Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Իմ ազգը պետք է ապրի այնպիսի երկրում, որտեղ չեն լինի թալանչիներ։
Ռեփեր Արսեն Նիկողոսյան. «Մեր ազգին պետք է ոչ թե փոփոխություն, այլ հեղափոխություն» (տեսանյութ)
Հարցազրույց ռեփեր, քաղաքացիական ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի հետ
–Ձեր «Arsen(Xaxic-durs) ft Saqo-Qaos Armenia RaP 2013 NEW» երգի համար հրավիրվել եք ոստիկանություն։ Ինչո՞վ է ոստիկանությունը պատճառաբանել այդ հրավերը, և ո՞րն էր իրական նպատակը։
–Այո՛, հրավիրել էին ոստիկանություն, բայց ես հրաժարվեցի գնալ։ Ոստիկաններն ուղղակի ուզում էին վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ես և իմ ընկերները չմասնակցեինք «Վճարում ենք 100 դրամ» ակցիային։ Ու հետաքրքիրն այն է, որ հրավիրում են բաժանմունք Օպերայի մոտից, երբ ես ակցիային եմ մասնակցում։ Ես մի բան հասկացա՝ այսօրվա ոստիկանների մեջ կան անօրինական մարմիններ։
–Ի՞նչը ձեզ դրդեց հենց այդ բովանդակությամբ երգ գրել, որտեղ սկզբում խոսվում է Սերժ Սարգսյանի մասին, և մասնավորապես կան այսպիսի տողեր. «Ու դու մեղավոր, այ դու թագավոր, էն էլ ահավոր, սատանան էլ քեզ քավոր, դու դառել ես բես, ազգը քեզ չի սիրում, տես»։
–Ես երգում եմ այն, ինչ որ կա՛։ Ես երգերս գրում եմ միմիայն ճշմարտության մասին։ Ես չեմ երգում այն, ինչը չեմ տեսել կամ չեմ արել։ Իմ երգերը միմիայն քարոզում են ճիշտ ապրել այս կյանքում և վատություն չանել մարդկանց։ Ես 14 տարի է՝ ռեփ եմ կարդում և աշխատում եմ իմ երգով մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալ։ Ես կյանքում չեմ երգի, օրինակ, «Մաշնես ու ես», որովհետև ես դրա մեջ ուղղակի իմաստ չեմ գտնի, որ մարդկանց ճիշտ և հստակ ասելիք փոխանցեմ։ Տեսահոլովակի սկզբում նկարահանված մարդն իրոք «բոմժ» է, նրա ձեռքից խլել են իր տունը, և ես նրա միջոցով ներկայացրել եմ այսօրվա իրականությունը։
–Ճի՞շտ է, որ այդ երգի համար ձեզ տուգանել են 6 մլն դրամով։
–Ինձ չեն տուգանել, ուղղակի ոստիկանները խոսում էին մի բանից, որից իրենք էլ տեղյակ չէին։ Վստահեցնում եմ՝ այսօրվա օրինապահ մարմինները խոսում և գործում են լրիվ անօրինական։ Չնայած զարմանալու չէ. ոնց ասում են իրենց վերևից, նույնն էլ անում են իրենք ներքևից։ Ես չեմ վախենում ոչ մեկից, և շատ շուտով լույս կտեսնի իմ նոր տեսահոլովակը, որտեղ ես հստակ կոչ եմ անում մարդկանց, որ ազատության համար պետք է պայքարել։
–Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա ներքաղաքական և սոցիալ–տնտեսական իրավիճակը։
–Հայաստանում այսօր իրոք քաոս է։ Մարդկանց ուղղակի կոչ եմ անում ազատ և հպարտ պայքարել իրենց ազատության համար։ Այսօր Հայաստանից բոլորը հեռանում են, դա ո՞նց կարելի է հանդուրժել։ Ես զարմանում եմ այսօրվա կառավարության վրա, որ ամեն ձև փորձում է ոտնահարել մարդու իրավունքները։
–Կարծում եք, որ Սերժ Սարգսյանը ադեկվա՞տ է գնահատում այսօրվա իրավիճակը և իր քայլերը։
–Սերժ Սարգսյանն իմ համար ընտրված նախագահ չէ։ Ես իրեն չեմ ընտրել նախագահ, և այն մարդը, ով չի կարողանում պահել իր ազգը և կատարել իր խոստումները, ինձ համար նախագահ չէ։ Ես չեմ կարող ընդունել մի մարդու որպես իմ նախագահ, երբ այսքան զոհեր են եղել, օրինակ՝ մարտի 1–ը։ Ես չեմ կարող ընդունել մի մարդու, ով միայն տանջում է այս ժողովրդին։
–Դուք ակտիվորեն պայքարում էիք նաև տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Այսօր արդեն ակտիվիստների մի մասը պահանջում է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ գոնե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այլ քաղաքապետարանի ինչ–որ ստորադաս պաշտոնյաների պաշտոնանկությունը։ Միանո՞ւմ եք այդ պահանջին։
–Ես հստակ մարդ եմ իմ կյանքում և անում եմ այն, ինչ ճիշտ եմ գտնում։ Վստահ եմ, որ մեր ազգը չի շփոթվում և հստակ պահանջ է ներկայացրել բոլորին։ Մեր ազգին պետք է ոչ թե փոփոխություն, այլ հեղափոխություն։ Ես չեմ լինի ինքնասպան, կպայքարեմ իմ ազատության համար և միշտ իմ ժողովրդի կողքին կլինեմ, որովհետև ես ժողովրդի մի մասն եմ։
–Այսինքն, կարծում եք՝ ավելի արդյունավետ կլիներ, եթե դրվեր Սերժ Սարգսյանի կամ Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու նոր ընտրությունների պահա՞նջը։
–Ուղղակի ամեն ինչ պետք է լինի հերթով, և վստա՛հ եղեք՝ մեր ազգը անելու է այն, ինչը չկարողացավ անել ոչ մի քաղաքական ուժ։ Ես պայքարելու եմ մինչև վերջ։ Իմ ազգը պետք է ապրի այնպիսի երկրում, որտեղ չեն լինի թալանչիներ։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
Երկրորդ տեսանյութը՝ Epress. am–ի