Լրահոս

16.07.2009 12:49


Արմեն Մարտիրոսյան. «Եթե նախագահ Սարգսյանը չի կարող ապահովել այդ քայլերը, մենք պահանջում ենք նրա հրաժարականը»

Արմեն Մարտիրոսյան. «Եթե նախագահ Սարգսյանը չի կարող ապահովել այդ քայլերը, մենք պահանջում ենք նրա հրաժարականը»

-Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսայնին հստակ պահանջ կար տրված, որպեսզի Ղարաբաղի  իշխանությունները մասնակից լինեն բանակցություններին,  և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերը բացառապես  իրենք՝ Լեռնային Ղարաբաղի  իշխանությունները ներկայացնեն։ Եթե նախագահ Սարգսյանը չի կարող ապահովել այդ քայլերը, մենք պահանջում ենք նրա հրաժարականը,-«7 օր»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «Ժառանգություն» կուսակցության հղած նամակի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Այն հարցին, թե ինչ մեթոդներով են պահանջելու ՀՀ նախագահի հրաժարականը, նա պատասխանել է, թե հետագա քայելերը կհստակեցվեն ըստ իրադրությունների զարգացման։

-Մենք ակնակալում ենք մեր բարձրացրած հարցերի պատասխանը մինչև հուլիսի 17-ը, որովհետև, ինչպես գիտեք, Մոսկվայում նախատեսված է Ալիև-Սարգսյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը,-նշել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը