Օգոստոսի 5-ի լույս 6–ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար գյուղի սահմանին ադրբեջանական կողմը հերթական սադրիչ գործողությունն է կատարել։ Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում արդեն 3-րդ հայ սպան է վիրավորվել։
ՊՆ–ից խոստանում են այս մասին ավելի մանրամասն հաղորդագրություն հրապարակել։
Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վերք է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, որի հետևանքով Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վերքը:
Հակառակորդի կրակոցից մեկ հայ սպա էլ է վիրավորվել

7or.am