Լրահոս

16.07.2009 13:03


Հոգեհանգիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 18-ին, ժամը 1100-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։

Վեհափառ Հայրապետը նաև ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

Խորը ցավով տեղեկացանք Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի կործանման և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:

Ողբերգական այս իրադարձությունը մեծ վիշտ ու տխրություն բերեց ամենքիս: Սգում ենք աղետից զոհվածների կորուստը համայն մեր ժողովրդի հետ:  

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին:  

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարի և զորացնի վշտաբեկ ու սգակիր սրտերը՝ հաղթահարելու կորստի ցավը, և Իր անբավ ողորմությանն արժանացնի հոգիները հանգուցյալների:

Այս խորագրի վերջին նյութերը