Ավարտվել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու եւ նրանց շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից և այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Ա. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ավարտվել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու եւ նրանց շահագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից և այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին: