Լրահոս

06.08.2013 22:35


Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հանրապետությունում 2013թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 6 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են` Կոտայքի, Լոռու, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործման պատճառով:

Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:

Այս խորագրի վերջին նյութերը