1970-ականներին տատս ասում էր. «Փափազից հետո սաղ հեչ են, ոչ մեկին էլ չեմ հավանում»:
Պապս հակադարձում էր. «Ա՛յ, տիկին ջան, ոնց ես այդպես ասում, ախր, տես թե ինչ հզոր դերասան կա՝ Խորիկը, որին եթե հիմա չեն գնահատում, ապա վաղն անպայման նրան գնահատելու են, մի տես, թե նա ին՜չ Կորիոլան է խաղում... Շեքսպիրը այդ ողբերգությունը գրել է 16-րդ դարում, իսկ Խորիկը Կորիոլանին ներկայացնում է այնպես, որ ուղղակի սարսռում ես, ասում է՝ բոլոր ժամանակներում էլ եղել է ու կա ամբոխի եւ անհատի բախումը, համակարգի եւ համակարգին դեմ գնացող խիզախի հերոսական արարքը.... Ա՛յ, հզոր դերասան, որ համ ձգտում է հասնել Փափազին, համ էլ՝ ինքն է… Փափազից ոչ պակաս հետաքրքիր դերասանական տեսակ...»:
Վերջին օրերին կորցրինք դերասանական մի տեսակ, որ բնութագրական (խարակտերային) դերասանի տեսակ էր եւ այդպիսին դրսեւորվել էր հատկապես հայ կինոյում: Թատրոնի դերասան չէր, քանի որ շա՜տ քիչ դերեր է ունեցել թատրոնում...գուցեեւ՝ ոչ իր մեղքով։
Նրանք, ովքեր վերջին օրերին ամենա-ամենա-ամենագերադրական բնութագրով ներկայացրին հեռացողին, շատ կուզենայի, որ նրանք էլ իրենց ընտանիքներում ունկնդրած լինեին իրենց մեծերի երկխոսությունը, ինչպես ես եմ ժամանակին լսել իմ տատիկի ու պապիկի երկխոսությունը (որոնք, ի դեպ, ամեն ամիս պարտադիր երկու անգամ թատրոն էին հաճախում):
Հայ թատրոնի պատմությունը գիտի բնութագրական դերերի հզորագույն վարպետների՝ Համբարձում Խաչանյան, Ավետ Ավետիսյան:
Մեր օրերում չգիտեմ մեկին, որ այդ՝ այսպես ասած՝ «ամպլուայում» ձգտել է հասնել նրանց, բայցեւ՝ միաժամանակ մնացել է՝ ինքը, իր տեսակով ոչ պակաս հետաքրքիր, քան Ավետ Ավետիսյանը....:
Եթե այս դիրքից ենք քննարկում հարցը, ինչը գնահատման իրական չափանիշ է, ապա այլեւս վերանում է անպտուղ վեճ սկսելու ցանկությունը, թե ով որտեղ պետք է թաղվի:
Արվեստի բոլոր բնագավառները ներկայացնող գործիչների մեջ կան հարյուրավոր շնորհալի ու տաղանդավոր մարդիկ, բայց Կոմիտասի անվան Պանթեոնում կարող են վերջին հանգրվան գտնել բացառիկները, ովքեր իրենց ասպարեզում իրապես հայտնություն են եղել, բերել են մի նոր «երանգ ու որակ» որ մինչ այդ չի եղել, եւ հայ արվեստին մատուցած իրենց ծառայությունը իրապես բացառիկ է եղել::
Անկախությունից ի վեր այս վեճը շարունակվում է, որովհետեւ իսպառ ոչնչացված է արժեհամակարգը, եւ ամեն մեկն իր սիրելիին ուզում է տեսնել միայն Պանթեոնում:
Այդպես չի՛ լինում: Սովետին քարկոծում եք, բայց գոնե Պանթեոնի հարցում այդ համակարգը պահում էր նշաձողը: Հիմա վերացել է նշաձողը: Ուրեմն՝ պետք է սահմանել ու պահե՛լ ՆՇԱՁՈՂԸ:
Իսկ նշաձող սահմանելու համար նախ քննարկեք հարցը, թե ի՞նչ գործ ունեն Կոմիտասի անվան Պանթեոնում պետական-քաղաքական գործիչների, ավելի ճիշտ՝ հանգամանքների բերումով բարձրաստիճան պաշտոնյաներ դարձածների աճյունները...
Ինչպես տատս էր ասում՝ Պանթեոնը հանրակացարան չէ…

Հարգելինես, Պանթեոնը հանրակացարան չէ: Վերջապես սա կարո՞ղ եք հասկանալ, թե՞ ոչ:
Անկախությունից ի վեր այս վեճը շարունակվում է, որովհետեւ իսպառ ոչնչացված է արժեհամակարգը, եւ ամեն մեկն իր սիրելիին ուզում է տեսնել միայն Պանթեոնում:
Այդպես չի՛ լինում: Սովետին քարկոծում եք, բայց գոնե Պանթեոնի հարցում այդ համակարգը պահում էր նշաձողը: Հիմա վերացել է նշաձողը: Ուրեմն՝ պետք է սահմանել ու պահե՛լ ՆՇԱՁՈՂԸ:
Իսկ նշաձող սահմանելու համար նախ քննարկեք հարցը, թե ի՞նչ գործ ունեն Կոմիտասի անվան Պանթեոնում պետական-քաղաքական գործիչների, ավելի ճիշտ՝ հանգամանքների բերումով բարձրաստիճան պաշտոնյաներ դարձածների աճյունները...
Կիմա Եղիազարյան