Արևմտամետություն ըստ Սերժ Սարգսյանի՝ «ա տեպեր յա Նատաշա»
Հայաստանի Հանրապետության իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են աշնանը Վիլնյուսում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:
Ահա այս առիթով իշխանական ԶԼՄ-ները (ներառյալ՝ TV-ները) սկսել են քարոզել արևմտյան արժեքներ։
«Խաղում ենք արևմտամետություն» ծրագրի շրջանակներում բանը հասել է այնտեղ, որ ժողովրդավարությունից են խոսում նույնիսկ ՀՀԿ–ական ամենաօդիոզ ֆիգուրները։
Դե, իսկ «ազատ» լրատվամիջոցները հասել են վերլուծագարգության գագաթնակետին և քիչ է մնում ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ նկարահանեն, թե ինչպես են «չար» ռուսներն ադրբեջանցիների հետ միասին օկուպացնում ԼՂՀ-ն և ՀՀ-ն, իսկ «բարի» ամերիկացիները, սուպերդեմոկրատ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թուր ու թվանքով գալիս են մեզ ազատագրելու. Գավառամտությունը և դեմագոգիան, փաստորեն, չափ ու սահման չունեն:
Դե քանի Սարգսյանն ու իր թիմը ժողովրդավարություն են խաղում, եկեք տեսնենք, թե ժողովրդավարության հիմնական կանոններից քանիսն են մեզանում գործում։ Ժողովրդավարերկրներումիշխանությունըձևավորումէքաղաքացին՝ազատընտրությանմիջոցով:
Կարծում եմ՝ Հայաստանում չկա գեթ մեկ մարդ, ով համարում է, որ ՀՀ-ում ընտրությունները չեն կեղծվում: Դրա մասին ամենալավը կարող են պատմել իշխանությունները, քանզի տոկոսն իրենք են «խփում» և ներսից գիտեն, թե ինչն ինչոց է։
Ժողովրդավար երկրներում քաղբանտարկյալներ չեն լինում։ Իշխանության ճյուղերը տարանջատված են լինում միմյանցից։ Դատական իշխանությունը կցված չի լինում գործադիրին ու չի վերածվում կամակատարի։
Ինչպես հայտնի է, վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ–ում կրկին քաղբանտարկյալ կա ի դեմս Տիգրան Առաքելյանի, ով կալանավորվել էր 2011թ. օգոստոսի 9-ի հայտնի դեպքերից հետո: Այսօր էլ այդ դեպքին առնչվող «դատավարությունը» վկայում է, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում «Ժողովրդավար և արևմտյան արժեքներ դավանող թագավորի մասին» տարածվող հեքիաթը։
Հետևաբար՝ անիմաստ է լրջորեն քննարկել, թե որքանով է Սարգսյանը կամ նրա ղեկավարած համակարգը արևմտյան արժեքների կրող։
Իսկ թե ինչու է Մարտի 1–ի տասը զոհերի գնով նախագահ դարձած և սովետական բոլշևիկի էությունը պահպանած Սերժ Սարգսյանն արևմտամետ փաթեթավորման մեջ հայտնվել, շատ պարզ բացատրությունն ունի։
Սերժ Սարգսյանը ոչնչով չի տարբերվում այն մարդկանցից, ովքեր սովետի օրոք ներկայանում էին իբրև նվիրյալ կոմունիստ ու աթեիստ, անկախության տարիներին անձնուրաց ՀՀՇ-ական ու մոլի հավատացյալ, ապա՝ անդավաճան դաշնակացական ու ռուսահպատակ, իսկ հիմա՝ սկզբունքային նժդեհական՝ եվրոպական շեղվածությամբ:
Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր բնույթին` ավելացնել տնօրինվող դրամական միավորները հանուն իշխանության և վերարտադրվել հանուն դրամական միավորների ավելացման։ Եթե այդ նպատակին նպաստում է բոլշևիկ լինելը, ապա նա բոլշևիկ է։ Եթե պետք է ՀՀՇ–ական լինել, ապա նա ՀՀՇ–ական է։ Իսկ եթե փողերն Արևմուտքն է խոստանում, ապա նա եվրանժդեհական է։
Սերժ Սարգսյանը, «ա տեպեր յա Նատաշա» տարբերկով, հիմա վերափոխվել է և արևմտամետ իմիջի մեջ մտել, որպեսզի Արևմուտքից փող ստանա ու «ատկատ» անի։ Ահա և այս ամբողջ պատմության բուն ենթատեքստը։
Ինչպես նման դեպքերում մարդա մեկի տատն էր ասում`բայց մենք դրա համա՞ր էինք հավաքվել, այսինքն՝ դրա դրա համա՞ր էինք անկախություն ձեռքբերել ու Ղարաբաղն ազատագրել։
Արևմտամետություն ըստ Սերժ Սարգսյանի՝ «ա տեպեր յա Նատաշա»
Հայաստանի Հանրապետության իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են աշնանը Վիլնյուսում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը:
Ահա այս առիթով իշխանական ԶԼՄ-ները (ներառյալ՝ TV-ները) սկսել են քարոզել արևմտյան արժեքներ։
«Խաղում ենք արևմտամետություն» ծրագրի շրջանակներում բանը հասել է այնտեղ, որ ժողովրդավարությունից են խոսում նույնիսկ ՀՀԿ–ական ամենաօդիոզ ֆիգուրները։
Դե, իսկ «ազատ» լրատվամիջոցները հասել են վերլուծագարգության գագաթնակետին և քիչ է մնում ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ նկարահանեն, թե ինչպես են «չար» ռուսներն ադրբեջանցիների հետ միասին օկուպացնում ԼՂՀ-ն և ՀՀ-ն, իսկ «բարի» ամերիկացիները, սուպերդեմոկրատ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թուր ու թվանքով գալիս են մեզ ազատագրելու. Գավառամտությունը և դեմագոգիան, փաստորեն, չափ ու սահման չունեն:
Դե քանի Սարգսյանն ու իր թիմը ժողովրդավարություն են խաղում, եկեք տեսնենք, թե ժողովրդավարության հիմնական կանոններից քանիսն են մեզանում գործում։
Ժողովրդավար երկրներում իշխանությունը ձևավորում է քաղաքացին՝ ազատ ընտրության միջոցով:
Կարծում եմ՝ Հայաստանում չկա գեթ մեկ մարդ, ով համարում է, որ ՀՀ-ում ընտրությունները չեն կեղծվում: Դրա մասին ամենալավը կարող են պատմել իշխանությունները, քանզի տոկոսն իրենք են «խփում» և ներսից գիտեն, թե ինչն ինչոց է։
Ժողովրդավար երկրներում քաղբանտարկյալներ չեն լինում։ Իշխանության ճյուղերը տարանջատված են լինում միմյանցից։ Դատական իշխանությունը կցված չի լինում գործադիրին ու չի վերածվում կամակատարի։
Ինչպես հայտնի է, վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ–ում կրկին քաղբանտարկյալ կա ի դեմս Տիգրան Առաքելյանի, ով կալանավորվել էր 2011թ. օգոստոսի 9-ի հայտնի դեպքերից հետո: Այսօր էլ այդ դեպքին առնչվող «դատավարությունը» վկայում է, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում «Ժողովրդավար և արևմտյան արժեքներ դավանող թագավորի մասին» տարածվող հեքիաթը։
Հետևաբար՝ անիմաստ է լրջորեն քննարկել, թե որքանով է Սարգսյանը կամ նրա ղեկավարած համակարգը արևմտյան արժեքների կրող։
Իսկ թե ինչու է Մարտի 1–ի տասը զոհերի գնով նախագահ դարձած և սովետական բոլշևիկի էությունը պահպանած Սերժ Սարգսյանն արևմտամետ փաթեթավորման մեջ հայտնվել, շատ պարզ բացատրությունն ունի։
Սերժ Սարգսյանը ոչնչով չի տարբերվում այն մարդկանցից, ովքեր սովետի օրոք ներկայանում էին իբրև նվիրյալ կոմունիստ ու աթեիստ, անկախության տարիներին անձնուրաց ՀՀՇ-ական ու մոլի հավատացյալ, ապա՝ անդավաճան դաշնակացական ու ռուսահպատակ, իսկ հիմա՝ սկզբունքային նժդեհական՝ եվրոպական շեղվածությամբ:
Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ իր բնույթին` ավելացնել տնօրինվող դրամական միավորները հանուն իշխանության և վերարտադրվել հանուն դրամական միավորների ավելացման։ Եթե այդ նպատակին նպաստում է բոլշևիկ լինելը, ապա նա բոլշևիկ է։ Եթե պետք է ՀՀՇ–ական լինել, ապա նա ՀՀՇ–ական է։ Իսկ եթե փողերն Արևմուտքն է խոստանում, ապա նա եվրանժդեհական է։
Սերժ Սարգսյանը, «ա տեպեր յա Նատաշա» տարբերկով, հիմա վերափոխվել է և արևմտամետ իմիջի մեջ մտել, որպեսզի Արևմուտքից փող ստանա ու «ատկատ» անի։ Ահա և այս ամբողջ պատմության բուն ենթատեքստը։
Ինչպես նման դեպքերում մարդա մեկի տատն էր ասում`բայց մենք դրա համա՞ր էինք հավաքվել, այսինքն՝ դրա դրա համա՞ր էինք անկախություն ձեռքբերել ու Ղարաբաղն ազատագրել։
Տաթևիկ Պողպատյան