«Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն»
Հետաքրքիր մի բացահայտում: Երբ փողոցով քայլում էի ու կոչ անում, որ չվճարեն 100 դրամից ավելի, մարդկանց ռեակցիաները տարբեր էին: Բայց կա մի հետաքրքիր ու նաև բացատրելի ֆենոմեն: Երբ երիտասարդներին էի մոտենում ու ասում՝ մի վճարեք, մեծամասնությունը միանգամից ասում էր` չենք վճարելու, երբ միջին տարիքի անձանց էի մոտենում, ասում էին` մեկ ա, բան չի փոխի, ինչի՞ եք ընկել փողոցները, իսկ երբ տարեցներին` ապրե՛ք, բալա ջան... Այս ամենից կարելի է մի հետևություն անել: Այսօր Հայստանում միջին տարիքի անձինք ամենաանտարբերն են ցանկացած հարցի վերաբերյալ, ինչից միանշանակ օգտվում է իշխանությունը: Նրանց անտարբերությունը ինչ-որ առումով կարելի է բացատրել: Նրանք տեսել են ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ և այլն, ու ամեն ինչ համեմատվում է այդ ժամանակաշրջանի հետ: Երիտասարդ սերունդը նման համեմատություն չի դնում, հետևաբար չի կարող հանդուրժել անարդարաթյուն, իսկ մեծահասակներն արդեն համարում են, որ կորցնելու բան չունեն: Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն. նոր սերունդը չի կարող հանդուրժել կամայականություններն ու այն վարքագիծը, որով իշխանությունը փորձում է առաջ շարժվել: Մնում՝ է իշխանությունը «սերնդափոխվի»:
«Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն»
Հետաքրքիր մի բացահայտում: Երբ փողոցով քայլում էի ու կոչ անում, որ չվճարեն 100 դրամից ավելի, մարդկանց ռեակցիաները տարբեր էին: Բայց կա մի հետաքրքիր ու նաև բացատրելի ֆենոմեն: Երբ երիտասարդներին էի մոտենում ու ասում՝ մի վճարեք, մեծամասնությունը միանգամից ասում էր` չենք վճարելու, երբ միջին տարիքի անձանց էի մոտենում, ասում էին` մեկ ա, բան չի փոխի, ինչի՞ եք ընկել փողոցները, իսկ երբ տարեցներին` ապրե՛ք, բալա ջան...
Այս ամենից կարելի է մի հետևություն անել: Այսօր Հայստանում միջին տարիքի անձինք ամենաանտարբերն են ցանկացած հարցի վերաբերյալ, ինչից միանշանակ օգտվում է իշխանությունը: Նրանց անտարբերությունը ինչ-որ առումով կարելի է բացատրել: Նրանք տեսել են ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ և այլն, ու ամեն ինչ համեմատվում է այդ ժամանակաշրջանի հետ: Երիտասարդ սերունդը նման համեմատություն չի դնում, հետևաբար չի կարող հանդուրժել անարդարաթյուն, իսկ մեծահասակներն արդեն համարում են, որ կորցնելու բան չունեն: Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն. նոր սերունդը չի կարող հանդուրժել կամայականություններն ու այն վարքագիծը, որով իշխանությունը փորձում է առաջ շարժվել: Մնում՝ է իշխանությունը «սերնդափոխվի»:
Արմեն Մխեյանի ֆեյսբուքյան էջից