«Հնարավոր չէ շարունակել քաղաքապետի հետ լուրջ խոսել»
Ինչպես որ Սերժ Սարգսյանն եկավ Մաշտոցի պուրակ ու ասաց. «Տարոն, գեղեցիկ չի», այդպես էլ քաղաքապետարանի առջևի երեկվա ակցիայից հետո շատերն ասում են «գեղեցիկ չէր»: «Գեղեցիկ»-ն իրավական կատեգորիա չէ, հարգելինե՛րս: Գործողությունների և հարցերի բուն էությունը քննելու փոխարեն մենք գեղագիտական դիտարկումներ ենք անում: Երեկ քաղաքապետը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման որոշման կասեցումն արդյունք էր խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ իր հանդիպումների, այլ ոչ թե` հանրության բողոքի ալիքի: Ասել է թե` Տարոն Մարգարյանը «թքած ունի» հանրության վրա: Ավելին` նա հայտարարել է նաև, որ երկու կոռումպացված և հանրությանն անարգող պաշտոնյաների պահանջը երեք-չորս հոգու պահանջ է, և պաշտոնանկության հիմքեր չկան: Սա այն դեպքում, երբ նրանց պաշտոնանկության հիմքերը, այդ թվում` իրավական, բազմիցս ներկայացվել են: Ուրեմն սա ի՞նչ է, եթե ոչ ծաղր բողոքի իրենց ձայնը բարձրացրած այսքան մարդու և լուրջ պահանջներ դրած հանրության նկատմամբ: Երեկվա ակցիան միտում ուներ ակներև դարձնելու քաղաքապետի այս վերաբերմունքը քաղաքի բնակիչների նկատմամբ և համեմված էր մի քիչ ծաղրով կամ հեգնանքով, որպեսզի ցույց տրվեր, որ նման արձագանքի դեպքում հնարավոր չէ շարունակել քաղաքապետի հետ լուրջ խոսել, որովհետև նրա անհիմն հայտարարություններն իրենք իրենցով անլուրջ են: Փաստորեն` մենք ընդունում ենք պաշտոնյաների շարունակական արհամարհանքը և անարգանքը հանրության և օրենքի նկատմամբ և փոխանակ այդ լրջագույն խնդիրը քննելու, հեթական անգամ անցնում ենք ապակառուցողական քննադատության և վիրավորանքների, ինչ է թե խնդիրը վեր հանող ակցիան մեր աչքին անսովոր կամ մեզ ոչ դուրեկան էր: Ինչ վերաբերում է ոստիկանությանը` առանց իրավական հիմնավորման գույք (վրան) «առգրավելը» ոչ այլ ինչ է, քան հափշտակություն, այսինքն՝ քրեական հանցագործություն: Իսկ սա շատ լուրջ իրավունքի հարց է: Այնպես որ եկեք «գեղեցիկ»-ից անցում կատարենք իրավունքին:
«Հնարավոր չէ շարունակել քաղաքապետի հետ լուրջ խոսել»
Ինչպես որ Սերժ Սարգսյանն եկավ Մաշտոցի պուրակ ու ասաց. «Տարոն, գեղեցիկ չի», այդպես էլ քաղաքապետարանի առջևի երեկվա ակցիայից հետո շատերն ասում են «գեղեցիկ չէր»: «Գեղեցիկ»-ն իրավական կատեգորիա չէ, հարգելինե՛րս: Գործողությունների և հարցերի բուն էությունը քննելու փոխարեն մենք գեղագիտական դիտարկումներ ենք անում: Երեկ քաղաքապետը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման որոշման կասեցումն արդյունք էր խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ իր հանդիպումների, այլ ոչ թե` հանրության բողոքի ալիքի: Ասել է թե` Տարոն Մարգարյանը «թքած ունի» հանրության վրա: Ավելին` նա հայտարարել է նաև, որ երկու կոռումպացված և հանրությանն անարգող պաշտոնյաների պահանջը երեք-չորս հոգու պահանջ է, և պաշտոնանկության հիմքեր չկան: Սա այն դեպքում, երբ նրանց պաշտոնանկության հիմքերը, այդ թվում` իրավական, բազմիցս ներկայացվել են: Ուրեմն սա ի՞նչ է, եթե ոչ ծաղր բողոքի իրենց ձայնը բարձրացրած այսքան մարդու և լուրջ պահանջներ դրած հանրության նկատմամբ: Երեկվա ակցիան միտում ուներ ակներև դարձնելու քաղաքապետի այս վերաբերմունքը քաղաքի բնակիչների նկատմամբ և համեմված էր մի քիչ ծաղրով կամ հեգնանքով, որպեսզի ցույց տրվեր, որ նման արձագանքի դեպքում հնարավոր չէ շարունակել քաղաքապետի հետ լուրջ խոսել, որովհետև նրա անհիմն հայտարարություններն իրենք իրենցով անլուրջ են: Փաստորեն` մենք ընդունում ենք պաշտոնյաների շարունակական արհամարհանքը և անարգանքը հանրության և օրենքի նկատմամբ և փոխանակ այդ լրջագույն խնդիրը քննելու, հեթական անգամ անցնում ենք ապակառուցողական քննադատության և վիրավորանքների, ինչ է թե խնդիրը վեր հանող ակցիան մեր աչքին անսովոր կամ մեզ ոչ դուրեկան էր:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը` առանց իրավական հիմնավորման գույք (վրան) «առգրավելը» ոչ այլ ինչ է, քան հափշտակություն, այսինքն՝ քրեական հանցագործություն: Իսկ սա շատ լուրջ իրավունքի հարց է: Այնպես որ եկեք «գեղեցիկ»-ից անցում կատարենք իրավունքին:
Գայանե Մելքոմ Մելքոմյան–ի ֆեյսբուքյան գրառումը