Լրահոս

07.08.2013 12:28


Գիտակցության չգալով` մահացել է

Գիտակցության չգալով` մահացել է
Օգոստոսի 6-ի ժամը 18։50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի թափանցող վնասվածքներ` սրտի, ստամոքսի, ձախ երիկամի վնասումով, ներքին արյունահոսություն, հեմոռոգիկ շոկ` ծանր աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1977թ. ծնված Լուսինե Դավթյանը, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել է ամուսինը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Լ. Դավթյանին, ամուսնու եղբոր` 1978թ. ծնված Արտակ Ա.-ի տանը ծագած վիճաբանության ժամանակ, կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել և վնասվածքները պատճառել է ամուսինը` 1976թ. ծնված Արսեն Ա.-ն:
Քննչական բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը՝ ժամը 23։00-ին, Լուսինե Դավթյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը