Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացրեց
2013թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվեց Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գևորգ Մանուկյանի և Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար՝ 7 տարի ազատազրկում:
Ճառով հանդես եկավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որում նշեց, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել: Ա. Սաքունցը դատարանին հայտնեց նաև, որ թեˊ դատարանը, թեˊ մեղադրողը դատաքննության ընթացքում տուժող կողմին չհամոզեցին, որ Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել, ինչպես նաև տուժող կողմի մոտ չձևավորվեց համոզմունք, որ տեղի է ունեցել արդարադատություն:
Դատարանը հրապարակեց մեղադրական դատավճիռը, որով բավարարեց Է. Սարգսյանի և Գ. Մանուկյանի մասով մեղադրողի միջնորդությունները, և քանի որ վերջիններս 2012թ. մարտի 12-ից մինչև օգոստոսի 2-ը գտնվել են կալանքի տակ, նրանց ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հանդեպ դատարանը կիրառեց ավելի մեղմ պատիժ` նրան դատապարտելով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն, ըստ Արթուր Սաքունցի, «Դատական պրակտիկայում սովորաբար նման բան չի լինում»: Ի դեպ նշենք, որ նիստը նախագահող դատավոր Հ. Դավթյանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը 1 ամսվա ընթացքում կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ