Լրահոս

07.08.2013 14:49


Թուրքիայում արձանագրվել է ռուսաստանցիների թունավորման ևս 47 դեպք

Թուրքիայում արձանագրվել է ռուսաստանցիների թունավորման ևս 47 դեպք

Թուրքական հյուրանոցային համալիրներում արձանագրվել է ռուսաստանցիների թունավորման ևս 47 դեպք։ Այդ մասին հայտնում են Անթալիայում ՌԴ հյուպատոսությունից։

«Ստացվել են «սուր գաստրոէնտերիտ» ախտանիշով թունավորումների վերաբերյալ ահազանգեր։ Տուժածները հիմնականում երեխաներ են։ Դեպքերը գրանցվել են «Օրիենտ պալաս», «Ալանյա», «Ջակարանդա», «Բելեկ» հյուրանոցներում»,–ասված է ՌԴ տուրիզմի դաշնային գործակալության կայքում։

Ավելի վաղ ռուսաստանցիների թունավորման դեպքեր էին արձանագրվել «Գրանդ Ռինգ» հյուրանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը