Լրահոս

07.08.2013 15:46


Թունիսում բազմահազարանոց ցուցարաները պահանջում են կառավարության հրաժարականը

Թունիսում բազմահազարանոց ցուցարաները պահանջում են կառավարության հրաժարականը

France Presse-ի փոխանցմամբ՝ Թունիսում համատարած ցույցեր են։ Շուրջ 40 հազար ցուցարարներ դուրս են եկել երկրի մայրաքաղաքի փողոցներ։ Բողոքի գործողություններ են տեղի ունենում նաև Բարդոյի շրջանում։ Աշխարհիկ պետության կողմնակից ընդդիմությունը պահանջում է հիմնականում իսլամիստներից բաղկացած կառավարության հրաժարականը։

Իրենց հերթին, իշխող իսլամիստներն աննախադեպ զիջումների են գնացել՝ հայտարարելով, որ պատրաստ են հանրաքվե անցկացնել՝ երկրում տիրող ճգնաժամը հաղթահարելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը