Լրահոս

07.08.2013 18:00


Դատարանում գտնվելը բացասական է ազդել Վարդան Ղուկասյանի առողջության վրա

Դատարանում գտնվելը բացասական է ազդել Վարդան Ղուկասյանի առողջության վրա

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարողանում ապահովել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով վկաներ Մանյա Ղուկասյանի, Ժոզեֆ Աղասանյանի և Հովհաննես Եգանյանի ներկայությունը։ Այս մասին հայտնում է «Հետքը»:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր կրկին դատարան հրավիրել վկա Վարդան Ղուկասյանին, ում հարցաքննությունն անավարտ էր մնացել, և պաշտպանական կողմը չէր կարողացել տալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը:

Օգոստոսի 6-ին կայացած նիստի ժամանակ դատավոր Մարտին Սարոյանն ընթերցեց վկաներից Վարդան Ղուկասյանի՝ դատարանին հասցեագրված նամակը: Վկան հայտարարել էր, որ ինքը ունակ չէ դատարանում ցուցմունք տալու, այնուհետև պարզաբանել. «Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ իմ հարցաքննությունը մնացել է կիսատ, և ինձ կրկին հրավիրում են դատարան: Սույնի հետ կապված հայտնում եմ, որ ես եկել եմ դատարան ու տվել համապատասխան ցուցմունք և չունեմ ավելացնելու որևէ բան: Դատարանում գտնվելը բացասական է ազդել իմ առողջական վիճակի վրա, և ես գտնվում եմ հիվանդանոցում՝ բուժման մեջ»,- նշել էր Վարդան Ղուկասյանը:

Նյութն ամբողջությամբ՝ hetq.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը