ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը քաննարկել են սիրիական հակամարտությունը
«ՌԻԱ-Նովոստի»–ի փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրուցակիցները քննարկել են սիրիական ճգնաժամը՝ անհանգստություն հայտնելով հակամարտության գոտում օտարերկրյա ծայրահեղական զինյալների առկայության վերաբերյալ։
«ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը միակարծիք են Սիրիայի միասնական ընդդիմությանը աջակցելու հարցում»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Վերլուծաբանները նշում են, որ Վաշինգտոնին անհանգսռացնում է Սիրիայի ընդդիմության շարքերում ծայրահեղականների և օտարերկրյա ահաբեկիչների առկայությունը։ Հատկապես վերջին օրերին Սիրիայից պարբերաբար տեղեկություններ են ստացվում օտարերկրյա զինյալների կողմից սիրիացի զինծառայողների կամ բնակիչների խմբակային սպանությունների մասին։