Մեկնաբանություն

08.08.2013 10:17


Սերժ Սարգսյանի ահերն ու վախերը

Սերժ Սարգսյանի ահերն ու վախերը

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանի մոտ կրկին գլուխ են բարձրացրել ահերն ու վախերը։

Բաղրամյան 26–ին կից գործող լրատվամիջոցների հրապարակումներին և ժամկետանց «ընդդիմադիրների» հայտարարություններին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը հսկայական բանակով շարժվում է դեպի նախագահական նստավայր, ու Սերժ Սարգսյանը ստիպված է պաշտպանվել։ Մինչդեռ երկրորդ նախագահն այս օրերին նույնիսկ Հայաստանում չէ։

Դժվար է ասել, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդքան իրար խառնվել ու իր շնիկներին քսի տվել Քոչարյանի դեմ (ամառային շոգը հազիվ թե սրացումների պատճառ դարձած լիներ)։ Դա միայն ինքը կիմանա։ Համենայնդեպս Քոչարյանը վաղուց հրապարակային խոսք չի հնչեցրել, որը առիթ կտար «նախաձեռնող» Սարգսյանին զգուշանալ և անցնել հակահարձակման։ Տվյալ դեպքում, թերևս, մեծ է հոգեբանական գործոնի դերը։ Սարգսյանի պահով մենք ակնհայտորեն գործ ունենք Ֆորեստոլի սինդրոմի դրսևորման հետ, երբ վախը պատճառ է դառնում տարատեսակ շեղումների, ֆոբիաների և ի վերջո բերում ինքնքոչնչացման։

Հարցն այն չէ, թե արդյոք Քոչարյանը քաղաքական ակտիվության նշաններ ցույց տալի՞ս է, տալո՞ւ է, թե՞ ոչ։ Հարցը նաև այն չէ, թե արդյոք ինչպիսի՞ն են Քոչարյանի շանսերն ակտիվանալու դեպքում։ Հարցն այն է, որ Սարգսյա՛նն է մեծ համարում Քոչարյանի ակտիվանալու հավանականությունն ու բարձր գնահատում նրա շանսերը։ Դա էլ բերում է ահերի ու վախերի։ Մնացածն այդ ահերի ու վախերի հետևանքներն են։

Դե ինչ, եկեք քաջառողջություն մաղթենք պերմանենտ արձակուրդների մեջ գտնվող Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով, որ երկու վախը մի մահ է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը