10.01.2025 ● 11:26
10.01.2025 ● 10:03
09.01.2025 ● 23:46
08.08.2013 ● 11:28
«168.am»–ը գրում է, որ «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել:
Օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ: Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում: Սակայն 2012թ. դեկտեմբերի 4-ին «Պեռնո Ռիկար Արմենիան» բանկից ստացել է գրություն այն մասին, որ վերջինը՝ սկսած 29.11.2012թ.-ից հրաժարվում է իրականացնել հետագա ֆինանսավորումը: Այդ ժամանակ «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիային» կազմում էր 76 մլն 845 հազար դրամ, որի նկատմամբ ֆակտորինգ չիրականացվեց: «Սթարը» հավաստիացրել է, թե պարտքը կփակի բանկային փոխանցումների միջոցով: 2013թ. հունվարի 30-ին «Սթարը» վճարել է 5 մլն դրամ՝ պարտքը հասցնելով 71 մլն 845 հազար դրամի, որից հետո վճարումներ այլևս չեն իրականացվել: Ի դեպ, «Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը: «Սթար Դիվայդ» ընկերության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց (հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում)՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը: Սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ «Սթար Դիվայդի»՝ բողոքարկելու մտադրության մասին: Նա նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթացն է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում: Ա.Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի «Սթար Դիվայդ» ընկերության բոլոր պարտատերերի ցուցակն ու պահանջը և պարզ կլինի, թե ընկերությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պարտք մատակարարներին: Հավելենք, որ ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/08/08/260896.html#.UgLMg7pBfWo.facebook © 168 Ժամ առցանց լրատվական կայք
10.01.2025 ● 11:04
Խառնաշփոթը հանրային տրանսպորտի բարեփոխված համակարգում շարունակում է քայքայել քաղաքացիների նյարդերը:
10.01.2025 ● 10:42
Լոս Անջելեսի շրջանը տասնյակհազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրահանգ է սահմանել:
10.01.2025 ● 10:21
Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»:
09.01.2025 ● 23:01
ՔՊ-ականները իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
09.01.2025 ● 22:20
Ռուսաստանը Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ։
09.01.2025 ● 19:54
Ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
09.01.2025 ● 19:25
09.01.2025 ● 18:16
09.01.2025 ● 18:10
09.01.2025 ● 18:09
09.01.2025 ● 16:24
09.01.2025 ● 16:18
09.01.2025 ● 16:12
09.01.2025 ● 15:53
09.01.2025 ● 15:46
09.01.2025 ● 15:21
09.01.2025 ● 13:15
09.01.2025 ● 10:07
09.01.2025 ● 09:24
09.01.2025 ● 07:58
09.01.2025 ● 07:53
09.01.2025 ● 07:33
09.01.2025 ● 06:52
09.01.2025 ● 06:43
09.01.2025 ● 06:16
09.01.2025 ● 05:49
08.01.2025 ● 15:16
08.01.2025 ● 15:14
08.01.2025 ● 13:20
08.01.2025 ● 13:13
«Սթարը» սնանկ է ճանաչվել. ընկերության պարտքը չափվում է հարյուրավոր միլիոններով
«168.am»–ը գրում է, որ «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել:
Օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ: Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում: Սակայն 2012թ. դեկտեմբերի 4-ին «Պեռնո Ռիկար Արմենիան» բանկից ստացել է գրություն այն մասին, որ վերջինը՝ սկսած 29.11.2012թ.-ից հրաժարվում է իրականացնել հետագա ֆինանսավորումը: Այդ ժամանակ «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիային» կազմում էր 76 մլն 845 հազար դրամ, որի նկատմամբ ֆակտորինգ չիրականացվեց: «Սթարը» հավաստիացրել է, թե պարտքը կփակի բանկային փոխանցումների միջոցով: 2013թ. հունվարի 30-ին «Սթարը» վճարել է 5 մլն դրամ՝ պարտքը հասցնելով 71 մլն 845 հազար դրամի, որից հետո վճարումներ այլևս չեն իրականացվել: Ի դեպ, «Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը: «Սթար Դիվայդ» ընկերության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց (հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում)՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը: Սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ «Սթար Դիվայդի»՝ բողոքարկելու մտադրության մասին: Նա նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթացն է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում: Ա.Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի «Սթար Դիվայդ» ընկերության բոլոր պարտատերերի ցուցակն ու պահանջը և պարզ կլինի, թե ընկերությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պարտք մատակարարներին: Հավելենք, որ ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/08/08/260896.html#.UgLMg7pBfWo.facebook
© 168 Ժամ առցանց լրատվական կայք