Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին
Օգոստոսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի` աշնանը Վաշինգտոնում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքները` անցկացման ժամկետն ու օրակարգի ձևավորման հարցը: Նախնական պայմանավորվածությամբ` հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստն այս տարի կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մինչ այդ հայկական եւ ամերիկյան կողմերը կձևավորեն քննարկումների օրակարգը` ընդգրկելով այնտեղ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու առաջարկներ:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին
Օգոստոսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի` աշնանը Վաշինգտոնում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքները` անցկացման ժամկետն ու օրակարգի ձևավորման հարցը:
Նախնական պայմանավորվածությամբ` հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստն այս տարի կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մինչ այդ հայկական եւ ամերիկյան կողմերը կձևավորեն քննարկումների օրակարգը` ընդգրկելով այնտեղ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու առաջարկներ: