Լրահոս

16.07.2009 14:15


Ստեփան Գրիգորյան. «Մադրիդյան սկզբունքների մեջ անկոռեկտ ձևակերպում է...»

Ստեփան Գրիգորյան. «Մադրիդյան սկզբունքների մեջ անկոռեկտ ձևակերպում է...»

-Մադրիդյան սկզբունքների մեջ անկոռեկտ ձևակերպում է ՝բացել միջանցքը Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Բացած է միջանցքը, ուղղակի դուք պետք է այդ միջանցքին իրավական կարգավիճակ տաք,- հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

-Քելբաջարը և Լաչինը մեզ բավարարում են,- նշել է նա։

Ս. Գրիգորյանը կարծում է, որ վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքներում Հայաստանի համար և՛ դրական, և՛ բացասական կետեր կան, ու, թերևս, բացասականն ավելի շատ է։ Մասնավորապես, երբ տվյալ կետը հօգուտ Ադրբեջանի է, ապա բավական որոշակի է, իսկ Հայաստանին ձեռնտու կետերը՝ անորոշ։ «Բայց սա չի նշամնակում, որ Հայաստանը պետք է ընդհանրապես հրաժարվի բանակցություններից»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է իր պահանջներն առաջ քաշի, իսկ մյուս կետերին համաձայնել- չհամաձայնելն էլ իր ձեռքում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը