Արցախի մի շարք քաղաքական կուսակցությունների հայտարարությունը
Արցախի քաղաքական կուսակցությունները, որպես Արցախի ժողովրդի քաղաքական մտքի և կամքի հիմնական արտահայտողներ, հավատարիմ մնալով Արցախի անկախ պետականության սկզբունքներին, որոնք արտահայտվել են միջազգային ճանաչված չափանիշներով 1991 թվականի համաժողովրդական և 2006 թվականի Սահմանադրության ընդունման հանրաքվեներով, հաստատում են, որ ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաև ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը և հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսևորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը:
Վերը նշված հաստատումից ելնելով՝ մեկ անգամ ևս պահանջում ենք.
- հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ապահովելով ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին.
- չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է ու ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը:
Մենք համոզված ենք, որ վերոհիշյալ պահանջները չիրականանալու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետևանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա:
ԼՂՀ քաղաքական կուսակցությունները զորակցություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին և պաշտպանելով ԼՂՀ ԱԳՆ 2009 թվականի հուլիսի 15-ի հայտարարությունը, կոչ են անում Արցախի բնակչությանը ցուցաբերել միասնականություն վճռակամություն և զգոնություն:

«Ազատ Հայրենիք» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Արցախի Արմենական» կուսակցություն
ԼՂՀ կոմունիստական կուսակցություն
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե
«Շարժում-88» կուսակցություն
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
16 հուլիսի, 2009-թ.
ք. Ստեփանակերտ