Լրահոս

08.08.2013 14:28


Երևանի քաղաքապետարանի մոտից ակտիվիստների են ոստիկանություն տարել

Երևանի քաղաքապետարանի մոտից ակտիվիստների են ոստիկանություն տարել

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը համանուն ֆեյսբուքյան խմբում հետևյալ գրառումն է կատարել.

«Այսօր մի խումբ նախաձեռնել էր քաղաքապետարանի դիմաց, որպես վճարովի կանգառների դեմ ուղղված գործողություն, կարմիր գծեր փչել: Ակցիայի բարեհաջող ավարտից հետո, առանց որևէ բացատրության և հիմնավորման, ոստիկաններն առևանգել են Վահե Գևորգյանին: Նա այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Հիմա ակտիվիստները փակել են փողոցի մի մասը և պահանջում են ներկայացնել Վահեին տանելու օրինական հիմքերը: Ով կարող է՝ թող շտապ իջնի քաղաքապետարանի մոտ»:

Տեղեկություններ կան նաև, որ բացի Վահե Գրիգորյանից, ոստիկանություն բերման են ենթարկվել ակտիվիստներ Վահե Գևորգյանը, Սևակ Մամյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը։
Լուսանկարը՝ Սևակ Մամյանի՝ Կենտրոնի ոստիկանությունից
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը