Քաղաքագետ. «Իրանի վերջնագիրն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան ՌԴ-ինը»
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ավելի կոշտ քաղաքականություն կվարի, քան Ահմադինեժադը:
–Եթե Սերժ Սարգսյանն Իրանի որոշակի հարցերին չպատասխանի, անհասկանալի իրավիճակ կառաջանա: Ղարաբաղյան հարցն այսօր հայտնվել է այն վիճակում, որ Իրանը կարող է նվաստացնել թե´ Հայաստանին, թե´ Ադրբեջանին: Իրանի վերջնագիրն ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան ՌԴ-ինը,–ասել է քաղաքագետը։
Նա նաև չի բացառել, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո ԵՄ-ն Հայաստանից հակաիրանական քայլեր պահանջի.
–Հայաստանը մոռանում է, որ, բացի ՌԴ-ից և Արևմուտքից, կա նաև Իրանը: Ասում են, թե Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի՝ ՌԴ-ի և Արևմուտքի վրա։ Բայց մենք քանի տարի է՝ նստել ենք երե՛ք աթոռի վրա։ Մյուս աթոռն էլ Իրանն է: Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, խոստումներ չտա:

7or.am