Լրահոս

08.08.2013 15:03


ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը կդյուրանա

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը կդյուրանա

ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:

ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական Միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից, տարածվել է Խորվաթիայի վրա, որը ս.թ. հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի:

Այս խորագրի վերջին նյութերը