Լրահոս

08.08.2013 20:04


Փոփոխվում է «Ցիկլոտրոն» ծրագրի պայմանագիրը

Փոփոխվում է «Ցիկլոտրոն» ծրագրի պայմանագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Այըն բիմ էփլիքեյշնս» ընկերության միջև 2010 թ. նոյեմբերի 23-ին կնքված «Ցիկլոտրոն» ծրագրի վերաբերյալ պայմանագրի փոփոխությանը, ինչը պայմանավորված է մատակարարվող սարքավորումների ցանկում պրոտոնային փնջի ուղղորդման խողովակի ավելացմամբ, ինչպես նաև դրա արդյունքում իրականացվելիք լրացուցիչ աշխատանքների կատարման հնարավորությամբ: Գործադիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարին լիազորել է ՀՀ անունից կնքել փոփոխության պայմանագիրը, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության և «Քեյ բի սի էն վի» բելգիական բանկի միջև 2010թ. նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում և լիազորել նրան ՀՀ անունից կնքել վարկային համաձայնագիրը:

Կառավարությունը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով հայտարարել է հավատարմագրային կառավարիչ ընկերության հրապարակային մրցույթ, հաստատել դրա կանոնակարգը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բելգիական «Այբիէլ մոլեկուլյար» ընկերության հետ պայմանագիր է կնքել` ձեռք բերելու «Ցիկլոն 18/18» տեսակի ցիկլոտրոն, որը Հայաստան կառաքվի 2013 թ. աշնանը: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը բաղկացած կլինի ցիկլոտրոնից և ինտեգրված բարձր տեխնոլոգիական սարքավորումներից: Հաջորդ որոշմամբ ցիկլոտրոնի տեղակայման շոնքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռք բերման, տեղավորման և կարգաբերման աշխատանքների իրականացման պատվիրատու է սահմանվել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Աշխատանքների գնումն իրականացվելու է բաց ընթացակարգով:

Այս խորագրի վերջին նյութերը