ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ոստիկանության կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, ինչպես և նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել»:
Ինպես ավել վաղ «7օր»–ը տեղեկացրել էր, այս օրինագծով առաջարկվում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն անողներին։
Օրենսգրքում նման հոդվածի ավելացումը ՀՀ ոստիկանությունը հիմնավորել էր հետևյալ կերպ.
«ՆորանկախՀայաստանի Հանրապետության համարառավել քան արդիականէհայ ավանդական ընտանիքիմոդելիպահպանմանխնդիրը, քանիորհենց ավանդական բարոյական արժեքներիվրահիմնվածընտանիքնէհանդիսանումմերազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամաթեակամա, դարձանք ոչ միայնժողովրդավարությանհամամարդկայինարժեքներիկրողը, այլևմիաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ»։
Ոստիկանության մշակած այս օրինագիծը, սակայն, ինչպես քննադատության, այնպես էլ հումորային մեկնաբանությունների պատճառ էր դարձել։
Ոստիկանությունը հետ է ուղարկել իր մշակած նախագիծը
Ինպես ավել վաղ «7օր»–ը տեղեկացրել էր, այս օրինագծով առաջարկվում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչություն անողներին։
Օրենսգրքում նման հոդվածի ավելացումը ՀՀ ոստիկանությունը հիմնավորել էր հետևյալ կերպ.
«Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ»։
Ոստիկանության մշակած այս օրինագիծը, սակայն, ինչպես քննադատության, այնպես էլ հումորային մեկնաբանությունների պատճառ էր դարձել։
7or.am